«Մոշն Թայմ» կրեատիվ գովազդային ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին և շարունակում է իր ակտիվ գործունեությունը հայաստանյան շուկայում: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է արտաքին և ներքին շարժական գովազդից, սակայն, հաշվի առնելով շուկայական պահանջարկն ու տենդենցները, ընդլայնել է հաճախորդներին տրամադրվող ծառայությունների շրջանակը : Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, թիմի բարձր մասնագիտական հմտությունը, փորձն ու նորարարությունն ընկած են մեր գործունեության հիմքում: Այս մասին է վկայում նաև «Մոշն Թայմ»-ի կերտած ողջ պատմությունը: Ընկերությունը դարձել է գովազդային ծառայություններ մատուցող առաջատարներից մեկը` ձեռք բերելով 200 և ավելի վստահելի և հավատարիմ գործընկերներ: