Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկը` «ՎԵՈՆ Արմենիա»-ն 1995թ-ից մատուցում է կապի ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում, 2008 թ-ից՝ Beeline ապրանքանիշի ներքո: Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը` «ՎԵՈՆ Արմենիա»-ն առաջարկում է ժամանակակից ինովացիոն լուծումներ, ներդնելով Հայաստանում համաշխարհային լավագույն չափանիշներ՝ ինչպես հեռահաղորդակցության և թվային տեխնոլոգիաների, այնպես էլ կառավարման, կորպորատիվ մշակույթի և սոցիալական պատասխանատվության ոլորտներում: