«Գրիչ» խմբագրական ստուդիա

Այլ ոլորտներ

Նկարագրություն
«ԳՐԻՉ» ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Գրքերի (ոչ գեղարվեստական), կորպորատիվ ամսագրերի, տեղեկագրերի, թռուցիկների, բրոշյուրների, հոդվածների, մամլո հաղորդագրությունների, հասարակայնության հետ կապերում կիրառվող գրավոր այլ բովանդակության կազմման ծառայություններ:
Ստուդիան առաջարկում է նաև ամենաբազմազան թեմաներով հրապարակային ելույթների, ուղերձների և պրեզենտացիաների տեքստերի պատրաստման ծառայություններ:
«Գրիչ» ստուդիան մատուցում է տարատեսակ տեքստերի խմբագրման և սրբագրման ծառայություններ` երաշխավորելով դրանց ոճական և ուղղագրական ճշգրտությունը:
«Գրիչ» խմբագրական ստուդիան մատուցում է նաև թարգմանչական ծառայություններ` հայերեն, անգլերեն և ռուսերեն: