Vedi Alco

Արտադրություն

Նկարագրություն
Հայկական գինեգործության բազմադարյա փորձի շարունակողն է  հանդիսանում «Վեդի-Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ` 1938 թ-ին հիմնված Գետափի գինու գործարանը և 1956 թ-ին հիմնված Վեդու գինու գործարանը:
       Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համերի հարուստ բույրերին: Այսօր մենք արտադրում ենք ավելի քան 40 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում:
       Մեր ընկերությունը ուշի-ուշով հետևում է համաշխարհային գինեգործության զարգացման տենդենցներին և մշտապես կատարում է արտադրական հզորությունների տեխնիկական վերազինում: Դրա մասին են վկայում արտադրության մեջ ներդրված խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներն ու հոսքագծերը:
       Մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի բարձր որակը: Որակ, որին կարողացել ենք հասնել մեր ընկերության բարձրակարգ մասնագետների համառ աշխատանքի և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: