Kojoyan Design School-Studio
Կրթություն , Մանկավարժություն
Մեր դպրոց-ստուդիան հիմնվել է (2009) ՛՛ԿՈՋՈՅԱՆ՛՛ դիզայն-ստուդիայի (1999) բազայի հիման վրա: Այսօր դպրոցն ինքնուրույն, հաջող զարգացող ոչ պետական կրթական հաստատություն է: Գործում են երկու հիմնական մասնագիտացումներ և կարճաժամկետ "Z E R O" ներածական դասընթաց: - Դպրոցի նպատակն ու խնդիրն է դիզայնի ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստումը: - Դպրոցը կողմնորոշված ու նպատակաուղղված է գրագետ ու լիարժեք մասնագետների պատրաստմանը: Հենց դրանով է պայմանավորված բազային մոդուլի ներառումը դասընթացի ուսումնական ծրագրում: Միայն բազային հասկացությունների ուսումնասիրությունից և բազային հմտությունների յուրացումից սկսելով՝ հնարավոր է հենց այդպիսի մասնագետների պատրաստումը: