Նկարագրություն
#LOFT-ն ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն է, որտեղ անվճար է ամեն ինչ, բացի ժամանակից։ 

Նույն հասցեում մենք ձեզ առաջարկում ենք միանգամից մի քանի, իրարից անկախ սրահ՝ սեմինարների գոտի, խաղասենյակ, բաց խոհանոց, սպիտակ սենյակ՝ նախատեսված հիմնականում յոգայի պարապմունքների համար, արվեստի ընդարձակ սրահ, բեմական հատված՝ երաժշտական գործիքներով, ինչպես նաեւ՝ մեծ լուռ տարածք։

Կենտրոնի բազմաֆունկցիոնալությունը պայմանավորված է տրանսֆորմացվող գոտիների առկայությամբ, որը հնարավորություն է տալիս լոկալ տարածքում միաժամանակ իրականացնել հինգ եւ ավելի տարբեր իրադարձություն՝ չիզքեյքի պատրաստումից մինչեւ հանդիպում-զրույց Տիգրան Մանսուրյանի հետ, Մալխասի համերգից մինչեւ պինգ-պոնգի առաջնություն, ձմերուկի փարթիից մինչեւ Բերնարդ Վերբերի գրքի շնորհանդես։