Երևանյան դեռևս պահպանված գողտրիկ փողոցների հին նրբանցքներից մեկում 19-րդ դարի շինության փոքրիկ մուտքը` Պուշկինի 10 հասցեում, վերագտավ իր բացումը` նոր կյանք ստանալու ակընկալիքով.1998 թվականի դեկտեմբերի 8-ին «Դոլմամա»-ն առաջին անգամ ներկայացավ իր հյուրերին` հաղորդելոււ ժամանակների խորքից հոսող այն գաղտնիքը, որն արարվել է հայ ընտանիքի օջախում, ներկայացնելու հայկական գաստրոնոմիկ մշակույթը էսթետիկական նոր տոնայնությամբ: Մենք մի տարածք ենք, ուր ժողովվում է անտիկ խոհանոցում դարեդար արարվող էպոսը, որ վերածվում է քիմքին հասանելի արժեքի, դառնում մտածելակերպ, կենսաոճ, հոգեվիճակ…