Barry

Վաճառք,Առևտուր

Նկարագրություն
Մենք առաջարկում ենք տնային օգտագործման բժշկական տեխնիկայի, ինչպես նաև գեղեցկության, առողջության և խնամքի պարագաների մեծ տեսականի: Սկսած մեր գործունեության առաջին օրվանից մենք համագործակցել և շարունակում ենք համագործակցել մեծամասշտաբ  գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների հետ՝ հանդես գալով և՛ որպես գործընկեր, և՛ բարերար: Արդեն երկար ժամանակ է, ինչ բարեգործական գործունեությամբ համագործակցում ենք այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպես՝ «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությունը, Երեխաների վերականգնման հանրապետական կենտրոնը և այլք: Մենք նպատակադրված գործունեություն ենք ծավալում՝ մեր ջանքերն ուղղելով հասարակության խոցելի խավի՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց և ծերերի կյանքի որակի բարձրացմանը: