«Թի Էս և գործընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2019թ-ին և իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Թիմի անդամներն ունեն ավելի քան 9 տարվա մասնավոր ոլորտում ծառայությունների մատուցման, դատական ներկայացուցչության, ինչպես նաև օրենսդրական նախագծերի մշակմանը մասնակցության փորձ։ Գրասենյակի փորձառու փաստաբանները` հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ հանդես են գալիս դատական բոլոր ատյաններում` առաջին ատյանի, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: Գրասենյակը ներկայացնում է հաճախորդներին որպես հայցվոր, պատասխանող, երրորդ անձ` քաղաքացիաիրավական բոլոր ոլորտներն ընդգրկող գործերով, այդ թվում` սնանկության, վարչական գործերով, ինչպես նաև` դատական ակտերի հարկադիր կատարման վարույթում, կարող են իրականացնել Ձեր շահերի պաշտպանությունը նաև արբիտրաժային դատարանում: