RENSHIN

Ճարտարապետություն, Շինարարություն

Նկարագրություն
″Ռենշին″ շինարարական-ներդրումային ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի կողմից։  Հիմնադրումից մինչ օրս ընկերությունը անմիջական  մասնակցություն է  ունեցել երկրի անշարժ գույքի քաղաքակիրթ ու միջազգային չափանիշներին ձգտող շուկայի ձևավորմանը, տնտեսության զարգացման ծրագրերին ու նրա ներդրումային գրավչության բարձրացմանը: Տարիների  ընթացքում ընկերությունը ձեռք է բերել իր ուրույն տեղն անշարժ գույքի շուկայում: Նոր և բարդ  ծրագրերի նախաձեռնում և հետևողական իրագործում, խնդիրների գլոբալ մոտեցում՝ համաշխարհային տենդեցներին  ու   միջազգային  չափանիշներին համապատասխան,  ահա այն   հիմնական  սկզբունքները,   որոնց   շնորհիվ  ″Ռենշին″ ՍՊԸ-ն իր գործունեության մոտ 14 տարիների ընթացքում հասավ բարձր հաջողությունների, ապահովելով  անընդհատ  զարգացում: Ընկերությունը  մշտապես  կատարելագործվում է  բավարարելով հաճախորդների պահանջները: Մեր կողմից կառուցվող շենքերն առանձնանում են իրենց ճարտարապետական յուրօրինակ ոճով և հետաքրքիր լուծումներով: "Ռենշին" ընկերությունը նրանց համար է ովքեր ձգտում են լինել առաջինը ամենուրեք: Հենց այս սկզբունքների շնորհիվ էլ հասարակության շրջանում իրականացրած հարցումների արդյունքում ″Ռենշին″ ընկերությունը ճանաչվել է 2014թ.-ի լավագույն կառուցապատող ընկերություն: