«Տուկան» տեքստիլ արտադրական ընկերությունը 2000 թվականից սկսած իր տեղն է զբաղեցնում հայաստանյան շուկայում։ Սպառողին արդեն հայտնի ընկերությունը ներկայացնում է բնական հումքից՝ բարձրորակ բամբակից պատրաստված թե՛ մեկանգամյա, թե՛ երկարաժամկետ տեքստիլե գործվածքներ։ Ընկերության արտադրանքը բազմաժանր է՝ անկողնային սպիտակեղեն, սրբիչներ, հողաթափեր, խալաթներ, տարբեր տեսակի գործվածքներ, հյուրանոցային պարագաներ, գիշերազգեստներ, ինչպես նաև օժիտի համար նախատեսված պարագաներ։