Մուլտի Վելնես մարզաառողջարարական համալիրն արդեն 2 տարի իր ջերմ հարկի տակ ընդունում է առողջ կենսակերպին հետևող ու կատարյալին ձգտող բոլոր այցելուներին: Մասնագետների կողմից մշակված հատուկ ծրագրերով ու առաջարկվող ծառայություններով՝ Հայաստանում և տարածաշրջանում եզակի կենտրոնն անդադար համալրվում է նորարարություններով և աշխարհում տեղ գտնող նոր ֆիթնես ուղղություններով: Մեր այցելուներին տրամադրված ամբողջական ծառայությունները՝ երեք բաղադրիչների յուրօրինակ համադրությամբ դարձել են ապրելակերպ. մարզումների նորարարական ծրագրեր, մարմնի կատարյալ խնամք, ճիշտ և առողջարար սնունդ: