Առողջություն և երկարակեցություն։ Սրանք արժեքներ են, որոնք դարեր ի վեր եղել են մարդկության ուշադրության կենտրոնում։ Դարերի խորքից է գալիս նաև բժշկի նկատմամբ հատուկ վերաբերմունքը՝ որպես պատվավոր, բանիմաց, մշտապես օգնող ձեռք։ Ժամանակակից բժշկությունը բազում բարձունքների է հասել մարդկության առողջությունն ու երկարակեցությունն ապահովելու համար։ Այդ նպատակով գործադրվում են նորարարական տեխնոլոգիաներ, մասնագետ-բժիշկներն անում են ամեն ինչ՝ գիտելիքները հարստացնելու և մարդուն առողջություն պարգևելու համար։