«Դարոյնք» հրուշակեղենի ձեռնարկությունը հիմնվել է 1998 թ. Երևանում: Առաջին արտադրանքը` «Արևիկ» եւ «Փոքրիկ» թխվածքաբլիթները, արտադրվել է 1999 թ.: Գործունեության առաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է տրվում արտադրանքի որակի խնդրին: Ահա թե ինչու մեր ապրանքանիշն այսօր ամենասիրվածներից է Հայաստանում: Մեր գործունեության հիմքում ընկած է հոգածությունը գնորդի հանդեպ և մենք միշտ կուրախացնենք Ձեզ նոր և համեղ արտադրանքով: