«Վարդանանցը» ժամանակակից սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով հագեցած նորարարական բժշկության կենտրոն է։ Այստեղ պատրաստ են Ձեզ տրամադրելու հոսպիտալացում չպահանջող բժշկական բոլոր ծառայությունները։ 2005 թվականին մենք հիմնադրվել ենք կամավոր բժշկական ապահովագրություն ունեցող անձանց բարձրակարգ ծառայություններ մատուցելու նպատակով։ Այսօր արդեն մեր ծառայություններից օգտվում են ոչ միայն ապահովագրական ընկերությունների 20 000, այլև պետական տարբեր ծրագրերում ընդգրկված ևս 20 000 շահառուներ, ինչպես նաև պացիենտներ, ովքեր բուժվում են իրենց միջոցներով: Տարեկան մենք սպասարկում ենք ավելի քան 55 հազար բնակչի՝ օրական ընդունելով 350 այցելու։