Ծիրանիի պատմությունը սկիզբ առավ, երբ Միհր պապը բացեց իր ճաշարանը Առինջ գյուղի իր տան բակում: Փոքրիկ ճաշարանը միշտ լի էր հաճախորդներով, որոնց չմերժելու համար երբեմն նա անգամ իր տան ճաշասեղանն ու սպասքն էր տրամադրում իր հացը սիրողներին: Այնուհետև Ծառուկ պապը կառուցեց Առինջում այդ ժամանակի ամենամեծ ռեստորանը և անվանեց այն «Փոքրիկ Ստեփանոս»՝ ի պատիվ թոռնիկի: Ավելի ուշ Ծառուկի ընտանիքի գաղտնի բաղադրատոմսերը և լավագույն ավանդույթները վերածնվեցին այսօրվա Ծիրանի այգի-ռեստորանում, որը հիմնադրվել է իր որդու կողմից։ Ծիրանին սփռված է 4 հա տարածքով ծիրանի այգու վրա, որտեղ և գտնվում են 61 փայտե բացօթյա տնակները, 10 փակ տաղավարները և իր տեսակի մեջ միակ բացօթյա հանդիսությունների սրահը, որը կարող է հյուրընկալել 320 հյուրերի։ Տարածքում են նաև մեծ լիճը, ջրվեժը և շատ այլ գողտրիկ անկյուններ։