ԱՍԱՏՐՅԱՆՍ ՍՊԸ-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները. աուդիտ, հարկեր և խորհրդատվություն: Մենք սերտորեն աշխատում ենք մեր հաճախորդների հետ, աջակցելով նրանց բացահայտել զարգացման և ամրապնդման նոր հնարավորությունները, ստեղծել արժեքներ, որոնք թույլ են տալիս դիմակայել մարտահրավերներին և նվաճել նոր բարձրունքներ: Միաժամանակ, մենք օգնում ենք գնահատել ռիսկերը, պատրաստել արժանահավատ և ճշմարիտ հաշվետվություններ` ստեղծելով նոր արժեքներ: ԱՍԱՏՐՅԱՆՍ-ը հիմնել է իր գրասենյակը Հայաստանում 2013թ.-ին և ստացել աուդիտորական գործունեության լիցենզիա (ՀՀ Ֆինանսների նախարարությունից, համար` 097): ԱՍԱՏՐՅԱՆՍ-ը հանդիսանում է Kreston International անկախ հաշվապահական ընկերությունների ցանցի լիիրավ անդամ։ Kreston International անկախ հաշվապահական ընկերությունների ցանցը հիմնադրվել է 1971 թվականին: Այժմ այն միավորում է շուրջ 200 ընկերություն աշխարհի 125 երկրներում։ Այդ ընկերություններում համախմբված են 25 000 մասնագետներ, որոնք մատուցում են բարձրորակ խորհրդատվական ծառայություններ։