Ինկոգնիտո Ըքքաունթինգն իրականացնում է հաշվապահական ծառայությունների մատուցում, այդ թվում` հարկային խորհրդատվություն, հաշվապահության վերականգնում։ Ընկերությունը և ապրանքանիշը իրավաբանորեն ձևավորվել է 30.01.2020թ.-ին, իսկ փաստացի գործունեություն է իրականացրել այլ առևտրային անվանմամբ 01.12.2014թ.-ից։ Գործունեության հիմքում ընկած է եղել և ներկայումս պահպանվում է հնարավորինս օնլայն աշխատանքը, ժամանակի խնայողությունն ու ճշգրիտ պլանավորումը, պարտաճանաչ և բարձր որակի ծառայությունների մատուցումը ներկայիս շուկայական պայմաններին համահունչ։