Մեր սիրելի մայրաքաղաք Երևանի սրտում իր հյուրընկալ դռներն է բացել ՆՌՆԵՆԻ Գուրմե Հաուս խանութ-սրահը: Սրահի անունը ծագել է հաղթանակի և առատության խորհրդանիշ համարվող Նռնենի ծառի անվանումից: Մեր առաքելությունն է սպառողներին ապահովել միշտ թարմ ու համեղ մեր տեսականիով, ընդ որում՝ հայ սպառողներին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների լավագույն ապրանքանիշերը, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկներին ծանոթացնել մեր երկրի մշակույթին և բարիքներին՝ հայկական անմահական չիր ու չամիչին, խաղողից պատրաստված գինուն, աղանդերին… Սրահի կարևորագույն առանձնահատկություններից է նաև հաճախորդների հյուրասիրությունը: Սիրով սպասում ենք ձեզ Պուշկին 21 հասցեում՝ պարգևելու համեղ ակնթարթներ: