Արամե գինիների գործարանում բոլոր գինիները պատրաստվում են դասական եղանակով: Այստեղ է իրականացվում գինու կուպաժավորումն ու հնացումը: Գինիները հասունացվում են կաղնու տակառատախտակից պատրաստված հատուկ տակառներում: Կարմիր գինիները հասունացվում են ոչ պակաս քան 1 տարի, իսկ սպիտակ գինիները` առնվազն 6 ամիս: Արամե գինիները պատրաստման ընթացքում անցնում են մի շարք տեխնոլոգիական պրոցեսներ և ամիսը երկու անգամ ենթարկվում լաբորատոր ստուգման: Մեզ համար գինին ու գինեգործությունը միայն մասնագիտություն չէ, այլ կենսակերպ: Մենք հավատում ենք, որ գինին հենց այն ըմպելիքն է, որը կարող է և պետք է դառնա մարդու հուսալի և չպարտադրող ուղեկիցը` միշտ պատրաստակամ լինելով կիսելու նրա բոլոր զգացմունքներն ու հոգեվիճակները: Իսկ մեր սպառողները բոլոր նրանք են, ովքեր հասկանում ու գնահատում են իսկական որակը, նուրբ համն ու բուրմունքը: Մեր արտադրանքն սպառվում է ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես` Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում: