Գենացվալե պանդոկ

Ռեստորաններ, Հանրային սնունդ

Նկարագրություն
«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին և 8 տարվա ընթացքում ձեռք է բերել մեր քաղաքացիների սերն ու վստահությունը: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: