“Հառիճ” ռեստորանը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարի 5֊ին ArmProject-ի կողմից։ Հառիճը Շիրակի մարզի հայտնի գյուղերից է, որտեղ գտնվում է հին միջնադարյան եկեղեցական համալիրը՝ Հառիճավանքը: Այն հնագույն միջնադարյան հայկական վանք է, որն իր արժեքավոր պատմությունն ու խորհուրդն ունի: Հառիճ ռեստորանում մենք ստեղծել ենք ջերմ, ընտանեկան, հայկական մթնոլորտ, իսկ մեր կողմից պատրաստված ուտեստները հասցրել են սիրվել բազմաթիվ հյուրերի կողմից։