Վ.Ա.Ս. Գրուպ

Վաճառք,Առևտուր

Նկարագրություն
«ՎԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000թ. Վարդան, Արթուր և Սամվել Ղազարյան եղբայրների կողմից և անվանակոչվել է նրանց անունների սկզբնատառերով:    

Գործունեությունը սկսելով դեռևս  1991թ.-ին` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն` «ՎԱՍ ԳՐՈՒՊ»-ը տարիների ընթացքում բիզնեսի գրագետ կազմակերպման, կառավարման և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ կարողացել է ոչ միայն ամրապնդել իր դիրքերը հայաստանյան շուկայում, այլև ընդլայնել իր գործունեությունը բիզնեսի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքի ներմուծումը, մանրածախ և մեծածախ առևտուրը, արտադրությունը և  հանրային սնունդը: