Armenian Fund for Sustainable Development

Այլ ոլորտներ

Նկարագրություն
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը (նախկինում՝ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ) ստեղծվել է 2004 թվականին: Այն իր գործունեությունը կենտրոնացրել է միգրանտների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի շահերի և իրավունքների խթանման և պաշտպանության վրա: 
Հիմնադրամն ակտիվորեն ներգրավված է ֆրանկոֆոնիայի և շրջակա միջավայրի պահպանման հարցերում: Հիմնադրամի բոլոր ծրագրերը համապատասխանում են եվրոպական և միջազգային կազմակերպությունների, զարգացման գործակալությունների Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններին:
Արդեն 15 տարի է, ինչ մեր կազմակերպությունն աջակցում է Եվրոպայից վերադարձող հայ միգրանտների սոցիալական և տնտեսական վերաինտեգրմանը: Միգրացիոն ոլորտի մեր իմացությունը հիմնված է ոչ միայն տեսական գիտելիքների վրա, այլ երկարատև աշխատանքային փորձի արդյունք է: