Կրավ Մագան ինքնապաշտպանության և ձեռնամարտի համակարգն է, որը ստեղծվել է տարբեր էքստրեմալ իրավիճակներում պաշտպանվելու համար: Կրավ Մագայի մեթոդներն ու հնարքները պարզ են ու հեշտ, և կարող են կիրառվել տարբեր ֆիզիկական տվյալներ ունեցող մարդկանց կողմից` անկախ սեռից և տարիքից։ Մենք կսովորեցնենք, թե ինչպես դիմագրավել իրական կյանքում հանդիպող տարբեր իրավիճակների, ինչի շնորհիվ ձեզ ավելի ինքնավստահ ու պաշտպանված կզգաք։ Դուք կսովորեք ինքնապաշտպանություն հարձակումների և բռնումների ժամանակ, ինչպես պաշտպանվել դանակից, հրազենից և որպես զենք գործադրվող այլ առարկաներով հարձակման ժամանակ, ինչպես կիրառել զենքը (հրաձգություն) և անհատական պաշտպանության այլ միջոցները։ Կսովորեցնենք ինչպես չդառնալ գողության, կողոպուտի կամ ավազակային հարձակման զոհ: