ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է 2004թ-ի սեպտեմբերի 15-ին, գրանցվել է ԿԲ-ում 2004թ-ի հոկտեմբերի 7-ին: Բանկին տրամադրվել է բանկային գործունեության թիվ 84 լիցենզիան 2005թ-ի փետրվարի 25-ին:Բանկը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10 հասցեում և չունի մասնաճյուղեր: Բանկը ֆինանսական գործառնություններ է իրականացնում ՀՀ և միջազգային ֆինանսական շուկաներում` ՀՀ դրամով և արտարժույթով: