Բի Լայն-ը համագործակցում է նորագույն տեխնոլոգիաներ մշակող` ՏՏ ոլորտի առաջատարների հետ, հաճախորդին մատուցելով որակյալ սարքավորումներ և բարձրագույն մակարդակի մասնագիտական ծառայություններ: Ընկերությունն անցել է համակարգչային սարքավորումների վաճառքի, նորոգման և սպասարկման համակարգի համապատասխանության, ինչպես նաև մալուխային ցանցերի նախագծման և տեղադրման հավատարմագրում: Հիմնադրման պահից (1996 թ.) մեր ընկերությունը ցուցաբերում է Կայունություն, Հուսալիություն և Պրոֆեսիոնալիզմ` մասնագիտական մոտեցում հաճախորդների խնդիրներին: Ընկերության գործունեության ռազմավարական հիմնաքարերից մեկն է համագործակցությունը կորպորատիվ հաճախորդների հետ: Այստեղ մենք առաջարկում ենք լուծումների և ծառայությունների լայն ընդգրկույթ ինչպես խոշոր կազմակերպությունների և բանկերի, այդպես էլ միջին և փոքր բիզնեսի համար: Բի Լայն ընկերության հաճախորդների ցուցակն ընդգրկում է ավելի քան 100 կազմակերպություններ, որոնց թվում կան բջջային օպերատորներ, բանկեր, արդյունաբերական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, հեռահաղորդակցման կազմակերպություններ, պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա ընկերություններ, դեսպանություններ և այլն: 2000 թ.-ից սկսած Բի Լայն ընկերությունը գտնվում է ՏՏ ոլորտում Հայաստանի Հանրապետության խոշորագույն հարկատուների շարքում: