Nikita Mobile

Մարքեթինգ

Նկարագրություն
2009թ.-ից «Նիկիտա Մոբայլ»  ընկերությունը ներգրավված է բազմաթիվ բարեգործական ծրագրերում: Համագործակցություն է իրականացվել տարբեր բարեգործական հիմնադրամների հետ, ինչպես նաև կազմակերպվել են դրամահավաքներ անհատների համար:
«Նիկիտա Մոբայլ» ընկերությանն է պատկանում Հայաստանում ամենախոշոր զանգերի կենտրոնը, որը գործում է 24/7 հիմունքներով: Նորագույն սարքավորումներով ու փորձառու աշխատակիցներով համալրված զանգերի կենտրոնը ծառայում է ոչ միայն բաժանորդներին, այլև լուծում է ցանկացած տեխնիկական խնդիր՝ կապված ընկերության գործընկերների հետ:
Համագործակցելով բոլոր բջջային օպերատորների հետ՝ մենք ապահովում ենք հայկական շուկայի լիարժեք ծածկույթ: Ամեն տարի ընկերության բիզնես պորտֆելը հարստանում է նորարարական ծառայություններով, որոնք անմիջապես ձեռք են բերում լայն տարածում  ինչպես մեր երկրում, այնպես էլ մեր երկրի սահմաներից դուրս: