«Բեյսիք Էսթեյթ» կազմակերպությունը կառուցապատող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2016 թվականին։ Կազմակերպության առաջին բազմաբնակարան շենքը՝ Օրրանին, որը գտնվում է Աջափնյակ, Նորաշեն 12 հասցեում, բարեհաջող հանձնվել է շահագործման և արդեն ամբողջովին բնակեցված է։ «Բեյսիք Էսթեյթ» կազմակերպության հաջորդ նախագիծը «Երևանը ափերիդ մեջ» բազմաբնակարան համալիրն է, որն իրականացվում է 1SQ կառուցապատող կազմակերպության հետ համատեղ և գտնվում է Ուլնեցի փողոց 58/20 և 58/25 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ։ Համալիրը բաղկացած է հինգ բնակելի 16 հարկանի շենքերից։ Շենքի բոլոր բնակարաններից երևում է Երևանի հրաշք համայնապատկերը։ Տարվա ցանկացած եղանակին մեր գնորդները հնարավորություն ունեն վայելել Երևանի լավագույն տեսարանը իրենց բնակարանի պատշգամբից: