«ՄԱՐԻ» հրատարակչությունը հիմնադրվել է 2006 թ-ին: Հրատարակչության հիմնադիր և գլխավոր խմբագիրն է Մարիամ Մելքոնյանը: «ՄԱՐԻ» հրատարակչության առաջնային սկզբունքն է` լինել պիտանի ու օգտակար ընթերցասեր հասարակության համար: Այդ մասին է վկայում հրատարակչության թողարկած հարուստ, բազմաբովանդակ ու բազմաժանր տեսականին`գիտական, ուսուցողական, տեղեկատվական ու ժամանցային ամսագրեր, աշխարհագրական ատլասներ, ուսուցողական ու գեղարվեստական գրքեր, զարգացնող խաղեր, ուսումնաօժանդակ նյութեր, ուսուցողական պաստառներ, մեթոդական ձեռնարկներ: