Հիմնադրման օրից ի վեր ընկերությունը որդեգրել է հայ սպառողին բարձրակարգ ապրանքներ և սպասարկում առաջարկելու քաղաքականությունը: Դրա վկայությունն են արդեն իսկ ներկայացված ապրանքատեսականին, խանութ-սրահների ներքին հարդարանքը, ինչպես նաև սպասարկող անձնակազմը: Բոլոր խանութ-սրահները տեղակայված են Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում` Հյուսիսային պողոտա 3 հասցեում: Corneliani և Stefano Ricci խանութ-սրահները, որ բացվել են 2008-ի ապրիլին, մոնոբրենդային խանութներ են: Համաշխարհային նորաձևության լավագույն անունների վերջին հավաքածուները Ձեր ուշադրությանն են ներկայացվում մուլտիբրենդային LaGalleria Man և LaGalleria Woman խանութ-սրահներում: