Dasaran կրթական ծրագիրը նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով հայ աշակերտներին է տրամադրում խաղայնացված կրթական բովանդակություն։ Ծրագիրն առաջարկում է դպրոցներին էլեկտրոնային գործիքներ, օրինակ՝ էլ․ մատյան, օրագիր, ինչպես նաև աշակերտներին տրամադրում է միջդպրոցական փակ սոցիալական ցանց, դիմորդի անկյուն և բազում այլ օգտակար ու հետաքրքիր առցանց գործիքներ։ Ներկայումս Dasaran կրթական ծրագիրը գործում է Հայաստանի և Արցախի 1.501 դպրոցում՝ ներառելով գրեթե 1 միլիոն գրանցված բաժանորդ (աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, տնօրեններ):