Small Oxford-Armenia մենթալ զարգացման կենտրոնը մուտք է գործել Հայաստան 2019 թ-ին։ Կենտրոնի առաքելությունն է մենթալ թվաբանությունը և արագ ընթերցանության հմտությունները հասանելի դարձնել յուրաքանչյուր հայ երեխայի և ոչ միայն։ Մենթալ թվաբանությունը գիտություն է, որը նպաստում է երեխայի երկու կիսագնդերի հավասարաչափ զարգացմանը։ Երեխաները բացի նրանից, որ զբաղվելու են մենթալ թվաբանությամբ, հնարավորություն են ունենալու զարգացնելու իրենց հիշողությունը, տրամաբանությունը և, որ ամենակարևոն է, իրենց կենտրոնացումը։ Այն թույլ է տալիս ոչ միայն բավականին մեծ հաջողություններ ունենալ մաթեմատիկական գիտությունների մեջ, այլև օգնում է զարգացնել հիշողությունը, արագ մտածել ու արագ կողմնորոշվել։