Արաքս Թռչնաֆաբրիկա

Արտադրություն

Նկարագրություն
«Արաքս»  թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը  խորհրդային միության տարիներին եղել  է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ»  թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ  ներգրավվեց «X-Group» կոնցեռնում:  
Հսկայական աշխատանք է տարվել  արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար:  Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք: