ՍԵՆԻՈՐՍ ՍՓԻՉ փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է արտոնագրված փաստաբան Արթուր Կարապետյանի կողմից։ Գրասենյակի գործունեությունը իրավապաշտպան գործունեություն է, որի հիմնական նպատակը վստահորդին (պատվիրատուին) իրավաբանական օգնություն ցույց տալն է՝ ելնելով վերջինիս լավագույն շահերից ևխստորեն հետամուտ լինելով այն իրավունքների, արտոնությունների և շահերի վերականգնմանը կամ պաշտպանությանը, որոնց իրականացումը վստահվել է մեզ։