Արարատ Ռեզորտ հյուրանոցային համալիրը շքեղության և հանգստության իդեալական համադրություն է ՝ շնորհիվ ինտերիերում թանկարժեք մարմարի և կարմիր փայտի նրբաճաշակ համակցության: Արարատ Ռեզորտը գտնվում է Ծաղկաձորի ամենատեսարժան վայրերից մեկում՝ սոճուտների պուրակում, որտեղից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա գտնվում է Կեչառիս վանքային համալիրը: Արարատ Ռեզորտ հյուրանոցային համալիրը իդեալական վայր է լիցքաթափվելու և Հայաստանի բնությունը վայելելու համար: