ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Պետական կառույցներ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: 08.05.2019թ.-ին ընդունված և 01.06.2019 թ.-ից ուժի մեջ մտած ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են՝ ստեղծելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: