«Մոսկվա» կինոթատրոնը, Երևան քաղաքի սրտում գտնվող ամենահին կինոթատրոնը, կառուցվել է 1936 թվականին: Շենքի կառուցումը լիովին համապատասխանում է 20-րդ դարի սկզբի համաշխարհային ճարտարապետության սկզբունքներին ու ոճին։ Պահպանելով տասնամյակների պատմությունը և գեղեցիկ ավանդույթները՝ կինոթատրոնը մշտապես գտնվում է առաջխաղացման փուլում: Այժմ կինոթատրոնը ունի 4 դահլիճ, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնում կազմակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ, կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ: