Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

EMES

Վաճառք,Առևտուր  

EMES ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին և զբաղվում է լվացող, մաքրող միջոցների ՀՀ ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունը հանդիսանում է գերմանական Domal, Domax, Wohl, OHO, Frottee, Neon, Perfekt, Triks և լեհական՝ Clovin, Multicolor, Praktik, Spiro, Clever, Dr. Prakti, York բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Karas ազգային սննդի ցանց

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին՝ Հայաստանում: Ներկայումս Կարասը Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է: Այն ունի 16 մասնաճյուղ` մայրաքաղաք Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թվականին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում `158 S. Brand Blvd, Glendale, CA 91204 հասցեում: Ներկայումս. ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ամսական ավելի քան 250․000 հաճախորդի ԿԱՐԱՍ-ը ազգային սննդի ցանցի ճաշացանկում ներկայացված, են ավելի քանի 300 ապրանքային միավոր ԿԱՐԱՍ առաքման ծառայությունը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում:

Bacon Product

Արտադրություն  

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում` ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում, որը կառուցվել է 2006թ. ավստրիացի հայտնի մասնագետների կողմից կազմված նախագծով: Արտադրական մասնաշենքը համալրված է Schaller ընկերության նորագույն հոսքագծերով և անհատական ջրամշակման համակարգով, ընկերությունում ներգրավված են բարձր որակավորում ունեցող և արտերկրում պարբերաբար վերապատրաստվող մասնագետներ: «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունը հայկական շուկայում բացարձակ առաջատար է իր կիսաապխտած երշիկներով: Ընդհանուր մսամթերքի արտադրանքով ընկերությունն առաջին եռյակում է:

Yeremyan Projects

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություներով: «Երեմյան Փրոջեքթս»-ին է պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը,«Լավաշ» ռեստորանը,«Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և այլն։

RED Group real estate agency

Վաճառք,Առևտուր  

«ՌԵԴ Գրուպ» ՍՊԸ-ն անշարժ գույքի շուկայում կայացած ընկերություն է, որը տրամադրում է մի շարք ծառայություններ անշարժ գույքի ոլորտում. օգնում շուկայի բոլոր մասնակիցներին գտնել անհրաժեշտ տեղեկատվություն, ստանալ որակյալ խորհրդատվություն: Մեր ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի հունվարի 11–ին: «ՌԵԴ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից մատուցվող ծառայություններից են` • անշարժ գույքի վաճառք, • վարձակալություն, • անշարժ գույքի գնահատում, • իրավաբանական և հիփոթեքային խորհրդատվություն, • ներդրումային ծրագրերի նախապատրաստում, • ղեկավարում, ճարտարապետություն և դիզայն, • ճարտարապետական փաստաթղթերի նախապատրաստում, • կառուցապատում, • շինարարություն: Ընկերության մասնագետները ունեն նախաձեռնող և ստեղծագործ միտք: Ընկերության գլխավոր նպատակն է բանիմաց և պրոֆեսիանալ մասնագետների շնորհիվ բարձրացնել շուկայում մատուցվող ծառայությունների որակը, կոտրել գործող կարծրատիպերը, գրավել առաջնային և առանցքային դիրք անշարժ գույքի շուկայում:

Սմարթ Սիսթեմս ՍՊԸ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)  

Սմարտ Սիսթեմս ՍՊԸ-ն հայտնի է որպես բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր կամ ծրագրային ապահովում ստեղծող ընկերություն և հանդես է գալիս Smart Sales ապրանքնիշով սկսած 2003 թվականից: Smart Sales ծրագրային փաթեթը, որը բաղկացած է Smart Sales Distributor, Smart Sales Shop և Smart Sales Restaurant, Smart Sales Production ծրագրերից, առևտրային գործարքների կառավարման համակարգ է` նախատեսված առաքում իրականացնող ընկերությունների, մանրածախ կամ մեծածախ վաճառակետերի, ռեստորանների և բար-սրճարանների գործարքների հարմարավետ կառավարման համար:

ԱՐՏ ԼԱՆՉ

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.-ին: Բիզնեսի զարգացմանը զուգընթաց ստեղծվել են նաև Արտ Գուեստհաուս, Արտ Քեյթրինգ և Դիլի ՋանՊիցցա բրենդերը: Արտ Լանչի գործունեությունները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա՝ 1.Որակյալ և թարմ սննդամթերք 2. Բազմազան և չկրկնվող տեսականի 3. Մատչելի գներ 4. Սպասարկման բարձր որակ 5. Խուսափում կիսաֆաբրիկատների, սննդային խտանյութերի, կոնցենտրատներով հարուստ մթերքների օգտագործումից

ԱՐԻԵՍ Լանչ

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

Արիես լանչը քաղաքում այն եզակի վայրերից մեկն է, որտեղ հաճախորդը կարող է շատ արագ սնվել, վայելել հաճելի միջավայրում իր կարճ ընդմիջումը և նույնիսկ հասցնել զարմանալ, որ այդ ամենի դիմաց նա այդքան էլ շատ չվճարեց:

ԱԲԻՈ Այգեգործական հիպերմարկետ

Վաճառք,Առևտուր  

Աբիոն հանդիսանում է Հայաստանում գործող առաջատար այգեգործական հիպերմարկետներից մեկը: Ընկերությունն առաջարկում է բույսերի, սերմերի, հողախառնուրդների, պարարտանյութերի, ծաղկամանների, այգեգործական պարագաների, կահույքի և դեկորի մեծ ընտրանի:

ԲԻ ՍԻ ՐԱՅԴ

Այլ ոլորտներ  

BC Ride-ը բարձրակարգ ավտոփոխադրող է, որն ապահովում է շքեղություն, հարմարավետություն, անվտանգություն։

EL online լեզուների կենտրոն

Կրթություն , Մանկավարժություն  

Լեզվի Օնլայն ուսուցման կենտրոնում կարող եք սովորել Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Ռուսերեն՝ Զեղչված գներով... Ավարտին կստանաք վկայական, Գրականությունը՝ անվճար...Սիրով կպատասխանենք ձեր հարցերին... 044 411175 elonlinelc@gmail.com

ՍլավՄեդ Պ

Առողջապահություն  

«Սլավմեդ» բժշկական կենտրոնն այսօր դինամիկ զարգացող բուժհաստատություններից է, որն ապահովում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ և բարձրակարգ բուժօգնություն: Տարիների փորձառություն ունեցող և երիտասարդ մասնագետների կլինիկական և կրթական գործունեության, համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, վերապատրաստումների, հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների մասնակցությունների, պարբերաբար գերժամանակակից տեխնոլոգիաների և բուժման, ախտորոշման ու վերականգնողական նոր մեթոդների ներդրման քաղաքականության, բուժայցելուների սպասարկման բարձր որակի ապահովման շնորհիվ կարճ ժամանակահատվածում «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դարձավ ոչ միայն մեր հայրենակիցների, այլև շատ օտարերկրացիների համար նախընտրելի բժշկական կենտրոն: