Ընկերություններ
Մեդիա և ԶԼՄ -ներ
Newmag ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին։ Մինչև 2018 թվականը՝ այսինքն ավելի քան 10 տարի ընկերությունը տպագրել է համանուն ամսագիրը։ Ամսագրին զուգահեռ 2012 թվականին գործարկվել է newmag.am կայքը, որը հասարակական–քաղաքական, գիտահանրամատչելի և մշակութային ինքնատիպ հոդվածների առցանց հարթակ է։ 2018 թվականի մարտին ընկերությունը որոշեց դադարեցնել ամսագրի տպագիր տարբերակի հրատարակումը և փոխել ուղղությունը՝ կենտրոնանալով գրահրատարակչական ոլորտի վրա։ Որոշում ընդունվեց մասնագիտանալ ոչ գեղարվեստական, այսինքն non-fiction գրականության վրա։ Եվ արդեն 2018 թվականից ընկերությունը ընթերցողին է ներկայացնում հայկական և համաշխարհային բեսթսելլերներ։
Մեդիա և ԶԼՄ -ներ
MAMUL.am News site is one of the leading ones in Armenia and provides its readers with objective and unbiased information.
Մեդիա և ԶԼՄ -ներ
«ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը հիմնադրվել է Արթուր Եզեկյանի կողմից, 1994թ.-ին, Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում: 2001թ. մարտից արդեն «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը սկսեց կանոնավոր հեռարձակումը նաև մայրաքաղաք Երևանում: Ընդամենը մի քանի (3-4) տարում «ՇԱՆԹ»-ին հաջողվեց դառնալ մայրաքաղաքի առաջատար հեռուստաընկերություններից մեկը, որին ամենաշատն են հավատում և վստահում: