Ընկերություններ
Բանկեր, Ֆինանսներ
Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊ն իր գործունեության տասը տարիների ընթացքում դարձել է Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկը ինչպես ակտիվների մեծությամբ, այնպես էլ ծառայությունների բազմազանությամբ: Չունենալով մասնաճյուղային ցանց, ընկերությունը ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել է շուրջ 100,000 հատ վարկ 100 մլրդ ՀՀ դրամ ծավալով:
Բանկեր, Ֆինանսներ
ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թ-ին Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003 թ-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվեց որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: ՍԵՖ-ի միակ սեփականատերը ՎիժնՖանդ Ինտերնեյշնլն է` Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական Ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:
Բանկեր, Ֆինանսներ
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկն առաջարկում է միայն անհատականացված ֆինանսաբանկային լուծումներ: Մենք կերտում ենք Ձեր բիզնեսի և կյանքի բարելավման ուղիները ֆինանսների տեղաբաշխման և հայթայթման գործում` ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային և արդիական բանկային տեխնոլոգիաների միջոցով:
Բանկեր, Ֆինանսներ
Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Բանկեր, Ֆինանսներ
Խորհրդատվություն և ծառայություն մատուցող կազմակերպությունը՝ Տրամադրում է խորհրդատվություն՝ աջակցելով իր հաճախորհդներին, հնարավորություն տալով օգտվել կազմակերպության կողմից առաջարկվող նվազագույն % տարբերակներից: Նաև խնայելով հաճախորհդի ժամանակը, մատուցում է ծառայություն՝ապահովելով նրանց հարմարավետ ուղևորությունը:
Բանկեր, Ֆինանսներ
«Իզի Փեյ» ՍՊ ընկերությունը Հայաստանի Հանրպետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպություն է, որը հիմնադրվելով 2014թ. ապրիլին (ՀՀ ԿԲ լիցենզիա թիվ 17 առ 04.11.2014թ., հավաստագրում ISO 27001 ստանդարտով 2016թ-ին), գործունեություն է իրականացնում վճարային տերմինալլների և Easy Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով:
Armenia Securities Exchange and Central Depository
Բանկեր, Ֆինանսներ
Armenia Securities Exchange operates Armenia’s only securities exchange and also runs the Central Depository of Armenia, helping investors raise capital for 18 years. The stock exchange is the organized market for securities in Armenia offering market professionals a fully automated electronic trading platform. Today, instruments traded on the stock exchange include stocks, corporate bonds, Government bonds, REPO on corporate securities, currency, as well as credit resources
Բանկեր, Ֆինանսներ
Գրավատունն առաջարկում է ոսկու, տեխնիկայի և մեքենայի գրավով, բարձր գնահատմամբ կարճաժամկետ վարկեր ցածր տոկոսադրույքներով:
Բանկեր, Ֆինանսներ
“Fast Credit Capital” Universal Credit Organization Closed Joint-Stock Company was registered and licensed on the 14th of October, 2011, RA Central Bank License- number 37. “Fast Credit Capital ” UCO CJSC was founded by “Fast-Credit” LLC pawnshop net’s founders. The pawnshop net has started its activity since 1994 and now it consists of ten pawnshops, eight of which are in Yerevan city, one in Gyumri and one in Armavir. Henceforth each pawnshop will become a branch of “Fast Credit Capital” UCO CJSC and the credit portfolio will be transferred to the credit organization.
Բանկեր, Ֆինանսներ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը և մատուցում է համալիր բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի Հայաստանում։ Հիմնադրվել է 1996 թվական փետրվարի 7-ին (ՀՀ ԿԲ Բանկային արտոնագիր # 68) հայ գործարարներ Ավետիս Բալոյանի, Կարեն Սաֆարյանի և նրանց այլ գործընկերների կողմից։ Իր գոյության ողջ ժամանակահատվածում Բանկը միշտ կարևորել է նորարությունները՝ մշակելով և իր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից բանկային լուծումներ։