Ընկերություններ
Բանկեր, Ֆինանսներ
Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Բանկեր, Ֆինանսներ
«Իդրամ»-ն առցանց վճարային համակարգ է, որի միջոցով հնարավոր է առցանց վճարումներ և դրամական փոխանցումներ կատարել՝ ապահովելով բարձրաստիճան անվտանգություն: 2012 թ.-ի մարտի 6-ին ՀՀ ԿԲ-ի խորհրդի կողմից «Իդրամ»-ն առաջինը Հայաստանում ստացավ էլեկտրոնային փող թողարկելու հնարավորություն:
Բանկեր, Ֆինանսներ
Byblos Bank was the first Lebanese bank to operate in Armenia and is mainly focused on commercial and retail activities. Bank's activity is supervised by Central Bank of Armenia.
Բանկեր, Ֆինանսներ
Բանկը հիմնադրվել է 1995թ. Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում: Հիմնադրումից հետո շուրջ 3 տարի Բանկը զբաղվում էր միայն կարճաժամկետ գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմամբ: 1999թ. Բանկն առաջինն էր ՀՀ բանկային համակարգում, որ սկսեց տրամադրել փոքր ու միջին բիզնեսի զարգացման վարկեր: Ֆրանսիական Credit Agricole բանկային խմբի UCABAIL լիզինգային գործառնություններում մասնագիտացած կազմակերպության ակտիվ մասնակցությամբ 2003թ. Հայաստանում հիմնադրվեց «ԱԳԲԱ-Լիզինգ» ՓԲԸ վարկային կազմակերպությունը: Ընդ որում «ԱԳԲԱ-Լիզինգը» առաջինն էր մեր երկրում, որ սկսեց մատուցել լիզինգային ծառայություններ: ACBA բանկի և աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի միջև երկար տարիների փոխշահավետ համագործակցությունը հանգեցրին նրան, որ 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում Բանկի կապիտալում: ACBA բանկը վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության և վերանվանվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ: Բանկը միակն է ՀՀ բանկային համակարգում, որ անդամակցում է միջազգային երեք խոշորագույն` VISA, MasterCard և American Express վճարային համակարգերին:
Բանկեր, Ֆինանսներ
ՖԻՆՔԱ Հայաստանը (ՖԻՆՔԱ ՈւՎԿ) մաս է կազմում 20 ֆինանսական հաստատություններից և բանկերից կազմված ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս միջազգային ցանցի, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ և հնարավորություն է ընձեռում ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին ներդրում կատարելու իրենց ապագայում: ՖԻՆՔԱ-ն ունի 38 մասնաճյուղերի լայն ցանց Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Բանկեր, Ֆինանսներ
Prima Finance is an accounting and financial consulting firm. It provides localized and international solutions in accounting and financial management with our clients. Our aim is to enhance Prima’s competency and performance through result-based solutions. We’re effectively combining financials, processes, people and systems, designed to match clients individual requirements. Prima Finance realizes the need to adapt in our rapidly changing world. As well as the importance of getting better at growing and developing from within, at creating strong internal customer-supplier relationships. We seek to build and sustain a leadership position in the regional market. Our tool for that is to work through fast responses, continuous innovation and customer satisfaction. We inspire such things as team’s enthusiasm, inspiration, motivation, loyalty. All in all, building Prima’s culture and values is complies with our general strategy. Prima Finance believes in client Focus and Loyalty. And we achieve it through quality solutions coupled with commitment in a teamwork environment.
Բանկեր, Ֆինանսներ
Գրե՛ք մեզ, եթե ունեք որևէ հարց կամ առաջարկություն։ Մենք հասանելի ենք շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի։ Մեր չատբոտի օգնությամբ ստացե՛ք բանկային ծառայությունների մասին ամփոփ տեղեկատվություն՝ նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս՝ նամակի տեսքով ուղարկելով մեզ Բարև, IDBank բառերը։ Տեղեկատվական Անվտանագության և Բանկային Գաղտնիքի պահպանման նպատակով մենք Facebook- ում փոխանցումների կամ հաշիվների հետ կապված գործարքներ չենք կատարում, իսկ Ձեզ խնդրում ենք սոցիալական ցանցերի միջոցով չտրամադրել բանկային գաղտնիք պարունակող որևէ տեղեկատվություն:
Բանկեր, Ֆինանսներ
Ընկերությունը տրամադրում է վարկեր և ֆինանսական խորհրդատվություն ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց: Ընկերությունը հաճախորդներին առաջարկում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր ՀՀ դրամով և արտարժույթով` • հիփոթեքային վարկեր` անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման և կառուցապատման նպատակով • բիզնես վարկեր • սպառողական վարկեր:
Բանկեր, Ֆինանսներ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է 2004թ-ի սեպտեմբերի 15-ին, գրանցվել է ԿԲ-ում 2004թ-ի հոկտեմբերի 7-ին: Բանկին տրամադրվել է բանկային գործունեության թիվ 84 լիցենզիան 2005թ-ի փետրվարի 25-ին:Բանկը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10 հասցեում և չունի մասնաճյուղեր: Բանկը ֆինանսական գործառնություններ է իրականացնում ՀՀ և միջազգային ֆինանսական շուկաներում` ՀՀ դրամով և արտարժույթով: