Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

Կերամիկա

Վաճառք,Առևտուր  

"Կերամիկա" Չարենցի 7, Կատարելություն ամեն ինչում

SolarOn

Այլ ոլորտներ  

Պրոֆպանել ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, սակայն իր գործունեությունը սկսել է ծավալել արևային վահանակների արտադրության ոլորտում 2016 թվականից: Մեր ընկեությունը հանդիսանում է Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերություն, որի արտադրական հզորությունը հասնում է տարեկան մոտ 60 մեգավատ: Solaron ապրանքանիշը հանդիսանում է գրանցված ապրանքային նշան Պրոֆպանել ընկերության արտադրանքի համար: Մեր ընկերությունում համախմբվել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ունեն զրոյից բիզնեսի կազմակերպման տարիների փորձ: Մենք համոզված ենք, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կարող են բարելավել մեր կյանքի որակը եւ խթանել կայուն զարգացումը մեր երկրում: Վերականգնվող էներգետիկ համակարգերը պրակտիկ են, հուսալի, արդյունավետ մարդկանց եւ շրջակա միջավայրի համար:

Vet Line Veterinary Clinic

Առողջապահություն  

Vet Line անասնաբուժական կլինիկան Հայաստանի առաջին շուրջօրյա կլինիկան է,որտեղ 24 ժամ մեր մասնագետները հետևում են ծանր վիճակում գտնվող կենդանիներին՝ առանձ աչք փակելու:24 ժամ բաց լինելու շնորհիվ տարիների ընթացքում հարյուրավոր կենդանիներ են փրկվել՝վթարի ենթարկված,այլ կենդանու կողմից վնասվածքներ ստացած,լվացքի մեքենայում լողացած)),ասեղ կերած,ծննդաբերել չկարողացող և այլն... Մենք զբաղվում ենք շների և կատուների հիվանդությունների ախտորոշմամբ,բուժմամբ,պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացմամբ,կատարում ենք վիրահատություններ:Կլինիկայում գործում է ստացիոնար: Մատուցվում են վարսահարդարման և հյուրանոցի ծառայություններ:

Podo Clinic

Առողջապահություն  

Մասնագիտացված բժշկական կենտրոն, որտեղ իրականացվում է ոտքերի և ձեռքերի բժշկական և էսթետիկ խնամք .

ԱՐԱՅ

Վաճառք,Առևտուր  

«Արայ» ընկերությունը Հայաստանի երրորդ հանրապետության տարեկիցն է: Հիմնադրվելով արդենպատմական 1988-ին, այն, մեր երիտասարդ պետության հետ կիսելով ժամանակներիդժվարություններն, անցավ կայացման ու հաստատման իր ուղին: Ընկերության գործունեությանհիմքում հիմնադրի` Արա Պետրոսյանի ներդրած գործարար փիլիսոփայության հայեցակարգը,ժամանակի ընթացքում ապացուցեց իր կենսունակությունն ու մրցակցային միջավայրումառաջատարի դիրքերի պահպանման ունակությունը:

Elate Real Estate

Անշարժ գույք  

Էլատե ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ.-ին: Գործունեության կանոներ՝ Ծառայությունների որոկով մատուցում Ամբողջական ինֆորմացիայի տրամադրում Դժգոհությունների արագ արձագանքում Պարտավորություննրի ժամանակին կատարում Ոլորտի զարգացմանը նպաստող գործունեություն ՀՀ Օրենսդրությանը համապատասխան գործունեություն

Avtostop.am

Վաճառք,Առևտուր  

Avtostop-ը նկատել է հայկական, և ոչ միայն հայկական շուկայում արդի խնդիրներից մեկը, որը կապված է ավտոմեքենայի գորգիկների(կովրիկներ) հետ և չի կարողացել անտարբեր անցնել: Տարածաշրջանում այս ոլորտի բավական լայն ուսումնասիրություններից հետո Ավտոստոպը սկսեց համագործակցել ռուսական SEINTEX ֆիրմայի հետ, դառնալով նրա պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որը առավել քան 20 տարի է զբաղվում է գորգիկների արտադրությամբ: Avtostop –ի և Seintex-ի համագործակցության արդյունքում մեր բազմաթիվ հաճախորդներ հասկացան, որ որակի խնդիրը լուծվել է, գորգիկները կարող են չունենալ հոտ, չծակվել, ծառայել ոչ թե 2-6 ամիս, այլ 6 տարի և ավել: Այս ամենի արդյունքում մենք հավաքել ենք մեր շուրջ հաճախորդների լայն լսարան:

Loca Travel

Տուրիզմ, Հյուրանոցներ  

Մենք ծնվել ենք 15 տարի առաջ և մեր առջև նպատակ ենք դրել՝ ապահովել մեր հաճախորդների հետաքրքիր, տարբերվող ու մատչելի հանգիստը: Տարիների ընթացքում մենք վաստակել ենք մեր հաճախորդների վստահությունը ներքին, ներգնա ու արտագնա տուրերի, հետաքրքիր փաթեթների, բացառիկ ուղղությունների և իհարկե բարձրակարգ սպասարկման շնորհիվ:

GammaShin LLC

Ճարտարապետություն, Շինարարություն  

ԳամմաՇին ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ. 2004-2014 թթ. ընթացքում այն ակտիվորեն ներգրավված է եղել հիմնականում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շինարարական նախագծերի մեջ: Մեր ընկերությունը կառուցել է շենքեր և շինություններ հատուկ պահանջներով և ռազմական բարձր ստանդարտներով, այնպիսիք ինչպիսինն էին օրինակ ռազմամթերքի ուտիլիզացիայի արտադրամասի կառուցումը, ավիացիայի ինստիտուտի սիմուլացիոն վարժարանի կառուցումը և այլ նմանատիպ նախագծեր

Ideal System

Վաճառք,Առևտուր  

Իդեալ Համակարգը այսօր շինանյութի խանութ-սրահների ամենամեծ ցանցն է տարածաշրջանում: Այն ներկայանում է ընդարձակ ու հարմարավետ խանութ-սրահներով, որոնցից 13-ը գործում են ՀՀ մարզերում՝ Գյումրի, Վանաձոր, Արտաշատ, Արմավիր, Էջմիածին, Մարտունի, Իջևան, Արթիկ, Արարատ, Մասիս Կապան և Հրազդան քաղաքներում: Հանրապետության բնակչությանը Իդեալ Համակարգը ներկայացնում է ավելի քան 30.000 ապրանքատեսականի և մատուցում է ավելի քան 100 բարձրակարգ ծառայություններ:

Control Print

Այլ ոլորտներ  

Control Print ընկերությունը զբաղվում է դիզայնով, տպագրությամբ և արտաքին գովազդով: Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մենք կարճ ժամանակահատվածում գրավեցինք մեր ուրույն տեղը շուկայում, ինչի մասին փաստում է մեր հաճախորդների ցանկը և կատարված աշխատանքների քանակը:

Pro Decor

Վաճառք,Առևտուր  

Հայկական շուկայում Pro Decor-ը գործում է սկսած 2013 թվականից: Մշտապես քայլելով ժամանակին համընթաց և հետևելով բոլոր նորարարական տենդենցներինPro Decor-ը իր հաճախորդներին ներկայանում է ամենատարբեր դեկորացիաների յուրօրինակ լուծումներով: Մեր ծառայությունները չեն սահմանափակվում դեկորացիաների արտադրությամբ: Pro Decor-ը պատրաստում է նաև promo ևexpo տաղավարներ, արտաքին գովազդ POS նյութեր (ցուցանակներ, ստենդեր, շոու բոքսեր, լայթ բոքսեր, բոլբեր), բեմահարթակներ, հեռուստատաղավարներ և այն ամենը, ինչ թույլ կտա Ձեր երևակայությունը:

a