Ընկերություններ
Ռեստորաններ, Հանրային սնունդ
«Լավաշ» ռեստորանը «Երեմյան Փրոջեքթս»-ի երրորդ բիզնես նախաձեռնությունն է՝ հայկական խոհանոցի նորաշունչ և մերօրյա մատուցմամբ: Ռեստորանի ստեղծման հիմքում ներդաշնակ հակադրություններով յուրահատուկ կոլորիտի ձևավորումն է, որտեղ մեկտեղված են վինտաժային դիզայնն ու հայկական խոհանոցը: Լավաշն իր հաճախորդներին առաջարկում է հաճելի ժամանց ու համեղ սնունդ ռեստորանի փակ և բացօթյա հատվածներում: Առաջին հարկում կարող եք հետևել թոնրում պատրաստվող պուրի հացի, գաթայի և, իհարկե, լավաշի թխման գեղեցիկ գործընթացին: Ռեստորանի երկրորդ հարկում գործում է փակ սրահ կորպորատիվ խնջույքների կամ այլ հիշարժան իրադարձությունների համար:
Ռեստորաններ, Հանրային սնունդ
«Երեմյան Փրոջեքթս»–ի յուրաքանչյուր բիզնես նախաձեռնություն անշուշտ միտված է հանդես գալու խոհարարական ստեղծագործական նորարարությամբ ու նոր ասելիքով: Բացառություն չէր նաև «Շերեփ» ռեստորանը, որն առաջինն է Հայաստանում ցուցադրում մեծ, բաց խոհանոց, ինչի շնորհիվ հաճախորդը կարող է հետևել յուրաքանչյուր ուտեստի պատրաստման գործընթացին, ավելի մոտ գտնվել խոհարարական արվեստին:
Ռեստորաններ, Հանրային սնունդ
Company established in 2000 and took one of the leading positions in the gastronomic market. Baklachoff have served more than 7 million unique guests over 18 years. Company opened well known restaurants such as: • “Mama Mia” pizzeria chain • “Mill” • “Caucasian Captive” restaurants chain • “Gentlemen of Fortune” restaurant chain • “Chaihona” Company vision - offer unique and thematical gastronomic projects for the citizens/guests of Armenia.
Ռեստորաններ, Հանրային սնունդ
Ռեստորանի ու խոհանոցի հարցերում միջակությունը մեզ համար անընդունելի է: Տոսպ ամրոցը լեռների ամենաբարձունքում կառուցված և հազարամյակների պատմության միջով անցած «արծիվ» է, որը ճախրում է ամպերի մեջ: «Տոսպիան» էլ ունի իր բարձրունքներին հասնելու, առաջատար հայկական ռեստորան դառնալու հավակնություն: «Տոսպիայի» անձնակազմը լեցուն է հավատով ու եռանդով և իր ստեղծագործ, արդար ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ջանում է մշտապես արժանի լինել հայաստանցի և արտասահմանցի հյուրերի բարձր գնահատականին ու ուշադրությանը: Նորաբաց «Տոսպիան» իր հյուրերի համար կդառնա ամենանախընտրելի և սիրելի վայրերից մեկը, որտեղ մարդիկ իրենց կզգան վստահ և հանգստավետ, ինչպես սեփական տանը: Մեր նախանձախնդիր անձնակազմը խորապես հավատում է և համոզված է, որ «Տոսպիան» մշտապես ուրույն տեղ կունենա Երևանի ռեստորանային բիզնեսի առաջատարների շարքում:
Ռեստորաններ, Հանրային սնունդ
«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին՝ Հայաստանում: Ներկայումս Կարասը Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է: Այն ունի 16 մասնաճյուղ` մայրաքաղաք Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թվականին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում `158 S. Brand Blvd, Glendale, CA 91204 հասցեում: Ներկայումս. ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ամսական ավելի քան 250․000 հաճախորդի ԿԱՐԱՍ-ը ազգային սննդի ցանցի ճաշացանկում ներկայացված, են ավելի քանի 300 ապրանքային միավոր ԿԱՐԱՍ առաքման ծառայությունը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում:
Ռեստորաններ, Հանրային սնունդ
«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություներով: «Երեմյան Փրոջեքթս»-ին է պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը,«Լավաշ» ռեստորանը,«Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և այլն։
Ռեստորաններ, Հանրային սնունդ
Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.-ին: Բիզնեսի զարգացմանը զուգընթաց ստեղծվել են նաև Արտ Գուեստհաուս, Արտ Քեյթրինգ և Դիլի ՋանՊիցցա բրենդերը: Արտ Լանչի գործունեությունները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա՝ 1.Որակյալ և թարմ սննդամթերք 2. Բազմազան և չկրկնվող տեսականի 3. Մատչելի գներ 4. Սպասարկման բարձր որակ 5. Խուսափում կիսաֆաբրիկատների, սննդային խտանյութերի, կոնցենտրատներով հարուստ մթերքների օգտագործումից
Ռեստորաններ, Հանրային սնունդ
Արիես լանչը քաղաքում այն եզակի վայրերից մեկն է, որտեղ հաճախորդը կարող է շատ արագ սնվել, վայելել հաճելի միջավայրում իր կարճ ընդմիջումը և նույնիսկ հասցնել զարմանալ, որ այդ ամենի դիմաց նա այդքան էլ շատ չվճարեց: