Ընկերություններ
Անշարժ գույք
«Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման: «Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում: Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի:
Անշարժ գույք
<<ՀՈՄ ԷԼԻՏ>> ռեալթին հիմնադրվել է 2009 թ. Արման և Արա Դավթյանների կողմից, որոնք ունեն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ անշարժ գույքի ոլորտում: <<ՀՈՄ ԷԼԻՏ>>ը Հայաստանում գործող գործակալությունների թվում համարվում է առաջատարներից մեկը: Հիմնադրման օրվանից մեր գործակալությունը ակտիվ գործունեություն է ծավալում բնակարանների, առանձնատների, կոմերցիոն տարածքների առք-վաճառքի, վարձակալության և օրավարձի բնագավառում: Մեր ընկերության նպատակն է յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերել անհատական մոտեցում և դարձնել վստահելի գործընկեր: Աշխատակազմի անդամները փորձառու և բարեխիղճ ռիելոթորներ են: Մեր մատուցած ծառայությունները պահանջարկ են վայելում ոչ միայն երևանցիների , այլ նաև օտարերկյա զբոսաշրջիկների կողմից, ովքեր օնլայն պատվերներ են կատարում համաշխարհային տարածում և հռչակ ունեցող այնպիսի կայքերում, ինչպիսիք են Booking.com, Airbnb.com, Ostrovok.ru, Expedia.com , Tripadvisor.com և դրանց դուստր ընկերութունները:
Անշարժ գույք
«Ռիելթի Կոնսալտ» առաջարկում է համալիր ծառայություններ անշարժ գույքի ոլորտում, այդ թվում անշարժ գույքի, առքուվաճառք, վարձակալություն, ինչպես նաև այլ ռիելթորական և խորհրդատվական ծառայություններ: Այսօր, ինչպես երբևէ, անշարժ գույքի կառավարման գործընթացի ճիշտ կազմակերպումը չափազանց կարևոր է սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային մի շարք հիմնախնդիրների կարգավորման համար: Վերոհիշյալ գործընթացների ճիշտ կազմակերպումն առավելապես կախված է ոլորտում զբաղված մասնագետների պատրաստվածությունից և բարեխիղճ աշխատանքից: Գիտակցելով և արժևորելով մեր մասնագիտական դերակատարությունը շուկայում՝ մենք առաջարկում ենք բարձրորակ ծառայություններ, որոնք մրցունակ են ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Այս ինտերնետային էջում փորձել ենք ներկայացնել մեր ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները և իրական մրցակցային առավելությունները` զերծ մնալով կազմակերպության վերջին տարիներին արձանագրած ֆինանսական ցուցանիշների և եկամուտների աճի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից, քանզի վստահ ենք, որ ֆինանսական ցուցանիշները չեն, որ բնորոշում են տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպության բարի համբավը:
Անշարժ գույք
"Home Realty" LLC ընկերությունը կօգնի Ձեզ գտնել անշարժ գույքի ամենալավ տարբերակները Հայաստանում:
Անշարժ գույք
«Ջի Էյջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ն ՀՀ-ում գրանցված ընկերություն է, որն ունի նորակառույց, ժամանակակից տեխնիկայով հագեցած արտադրական, պահեստային և գրասենյակային նշանակության տարածքներ: Բոլոր տարածքներն ապահովված են մշտական ջրով, եռաֆազ հոսանքով, տեսանկարահանման սարքերով և հեռախոսագծերով: Վարձավճարները մատչելի են, գործում է ճկուն գնային համակարգ` կախված վարձակալության ժամկետներից և զբաղեցրած տարածքի մակերեսից: Պահեստային պահատվության ծառայությունը տրամադրվում է սկսած 36 քմ տարածքից: Օգտվելով մեր ընկերության կողմից տրամադրվող պահեստային պահատվության ծառայությունից՝ Դուք այլևս չեք մտածի պահեստի, պահեստապետի, պահեստի անվտանգության, հաշվարկի և այլ հոգսերի մասին: Այդ ամենը հոգում ենք մենք:
Անշարժ գույք
«Բեյսիք Էսթեյթ» կազմակերպությունը կառուցապատող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2016 թվականին։ Կազմակերպության առաջին բազմաբնակարան շենքը՝ Օրրանին, որը գտնվում է Աջափնյակ, Նորաշեն 12 հասցեում, բարեհաջող հանձնվել է շահագործման և արդեն ամբողջովին բնակեցված է։ «Բեյսիք Էսթեյթ» կազմակերպության հաջորդ նախագիծը «Երևանը ափերիդ մեջ» բազմաբնակարան համալիրն է, որն իրականացվում է 1SQ կառուցապատող կազմակերպության հետ համատեղ և գտնվում է Ուլնեցի փողոց 58/20 և 58/25 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ։ Համալիրը բաղկացած է հինգ բնակելի 16 հարկանի շենքերից։ Շենքի բոլոր բնակարաններից երևում է Երևանի հրաշք համայնապատկերը։ Տարվա ցանկացած եղանակին մեր գնորդները հնարավորություն ունեն վայելել Երևանի լավագույն տեսարանը իրենց բնակարանի պատշգամբից:
Անշարժ գույք
«Սեյֆ Հաուս» անշարժ գույքի գրասենյակը զբաղվում է բնակարանների, առանձնատների, կոմերցիոն տարածքների և հողատարածքների վաճառքով և վարձակալությամբ, ինչպես նաև իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն, շինարարություն և շին․ թույլտվություն, նախագծում, նախագծերի հաստատում, իրավաբանական փաստաթղթերի ձևակերպում, անվճար Իրավաբանական խորհրդատվություն:
Անշարժ գույք
"Բի Էյջ Քլին" ՍՊԸ-ն հանդիսանում է “Sano Bruno’s” Ltd իսրայելական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է լվացող, մաքրող, պրոֆեսիոնալ միջոցների և անձնական հիգիենայի միջոցների արտադրությամբ: "Բի Էյջ Քլին" ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ և մեծածախ վաճառքով:
Անշարժ գույք
Էլատե ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ.-ին: Գործունեության կանոներ՝ Ծառայությունների որոկով մատուցում Ամբողջական ինֆորմացիայի տրամադրում Դժգոհությունների արագ արձագանքում Պարտավորություննրի ժամանակին կատարում Ոլորտի զարգացմանը նպաստող գործունեություն ՀՀ Օրենսդրությանը համապատասխան գործունեություն