Ընկերություններ
Հաճախորդների սպասարկում
Sovats.am-ը դա Հայաստանում ստեղծված պորտալ է,որը տալիս է հնարավորություն պատվիրել սնունդ,երեխային խնամելու միջոցներ, դեղեր, նարգիլե, ծաղիկներ և նման բաներ:
Սպորտ, Գեղեցկություն
Beauty Factory by Magnolia խանութ-սրահում ներկայացված են աշխարհահռչակ լավագույն բրենդերը, նիշային օծանելիքները, լավագույն խնամքի միջոցներն ու կոսմետիկան: Մարշալ Բաղրամյան պող. 2 (մուտքը Մոսկովյան փողոցի կողմից)
Վաճառք,Առևտուր
<<Սոֆադ>> ընկերությունը գործում է հայաստանյան շուկայում 1996 թվ-ից՝ որպես սանիտարահիգիենիկ ապրանքների մատակարար տան և հասարակական հաստատությունների համար: Ընկերության ապրանքների և ծառայությունների հիմնական սպառողները հանդիսանում են այնպիսի ընկերություններն ու կազմակերպությունները, որոնք պահպանում են հիգիենայի և մաքրության ամենաբարձր չափանիշները զուգարաններում, գրասենյակներում և արտադրամասերում, որոնք կարևորում են իրենց աշխատակիցների առողջությունը և խնամքով են վերաբերվում իրենց սեփական տարածքին, սարքավորումներին և գույքին:
Վաճառք,Առևտուր
Arome խանութների ցանցը ներկայացնում է օրիգինալ օծանելիքի և կոսմետիկայի լայն տեսականի անմիջապես արտադրողից:
Վաճառք,Առևտուր
Այդպիսով, ԱՐԳԱ-ի նպատակն է ՀոՌեԿա (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ,...) սեգմենտին տրամադրել համալիր և հատուկ մշակված լուծումներ նրանց կարիքների բավարարման համար: ԱՐԳԱ-ն արտադրում և վաճառում է լավագույն ապրանքները, սննդի և խմիչքների ոլորտների համար, տրամադրելով 360° ամբոջական լուծումներ և ծառայություններ վաճառքից հետո: ԱՐԳԱ-ի ապրանքների ցանկը ներառում է՝ խոհանոցի սարքավորումներ, հացի արտադրության սարքավորումներ, սառնարաններ, չժանգոտվող պողպատից ընդհանուր օգտագործման ապրանքներ, տարաներ և սննդի տեղափոխման մեքենաներ: ԱՐԳԱ-ն հանդիսանում է Անջելո Պո և Վալորիանի բրենդների պաշտոնական ներկայացուցիչը:
The Alexander, a Luxury Collection Hotel
Տուրիզմ, Հյուրանոցներ
The Alexander, a Luxury Collection Hotel is created to offer unique experience and individual approach to its guests through delivering unbeatable service and exceptional accommodations.
Իրավաբանական ծառայություններ
JointoHire.com is a community of selected top talent in web design and web developement. Companies and individuals hire our freelancers to help their business succeed. Highly skilled Project Managers are available 24/7 to help our customers find the best solutions and maximise work efficiency.. Post a Job now and find the right freelancer for your project! Manage, Pay & Communicate all in one place !
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)
Studio One is a middle-sized IT consulting company with a full and diverse profile in Armenia- in the historical country in Asia, which is proud of its old monasteries and famous around the world tasty apricot. We provide you full IT services, including Web Design and Development, Online Marketing, IT Consulting, Graphic Design, Mobile apps and Security audit. Our technical and creative team always provide the solution perfectly matching your company's philosophy. We are excited to work in the intersection of technology and business.
Council of Europe Office in Yerevan
Այլ ոլորտներ
2001թ. հունվարին Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո, 2002թ. դեկտեմբերին Երևանում հիմնվեց Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը` ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ (99)9 որոշման հիման վրա: Տեղեկատվական գրասենյակը (ԵԽՏԳ) պաշտոնապես բացվել է 2003թ. հուլիսի 8-ին և Հայաստանում գործել է մինչև իր փակվելը 2010թ-ի դեկտեմբերի 31-ին: ԵԽ գրասենյակն աջակցում է ազգային իշխանություններին ԵԽ-ի հետ համագործակցության շրջանակներում նպատակային գործողություններ ծրագրելու և ժամանակին իրականացնելու գործում: ԵԽ գրասենյակի նոր կարգավիճակը ենթադրում է առավել ընդլայնված համագործակցություն Երևանի և Ստրասբուրգի միջև` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանն ոլորտում տեղում իրականացվող ծրագրերի միջոցով: Երևանի գրասենյակն աջակցում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանին վերաբերվող, ինչպես նաև տարածաշրջանային, ԵՄ և այլ դոնորների հետ համատեղ ծրագրերի իրականացմանը` հիմնված Հայաստանի վերաբերյալ ԵԽ 2015 – 2018թթ. գործողությունների ծրագրի վրա: Այն իրենից ներկայացնում է առաջնահերթ գործողությունների փաթեթ` միտված իր օրենսդրությունը, հաստատություններն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Հայաստանին աջակցության տրամադրմանը: Արդյունավետ աջակցություն ապահովելու համար այդ գործընթացում գրասենյակը սերտորեն համագործակցում է հայկական իշխանությունների, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության հետ:
Վաճառք,Առևտուր
Majesty Luxury Mattresses ապրանքանիշը ստեղծվել է 2017թ-ի մարտին և հանդիսանում է լյուքս դասի ներքնակների ներկայացուցիչ: Majesty Luxury Mattresses Ապրանքանիշի ստեղծման գլխավոր նպատակը ոչ թե հերթականը լինելն էր արտադրողների շարքում, այլ բարձրակարգ ներքնակներով ապահովել որակն ու հարմարավետությունը գնահատող սպառողին՝ առաջարկելով միջազգային ստանդարտներին համապատասխանող տեսականի, միաժամանակ լրացնել այն բացը, որը ձևավորվել էր բարձրակարգ ներքնակների հայկական շուկայում և ապացուցել, որ հայկական արտադրանքը կարող է լինել խելամիտ գնի, որակի և վստահության խորհրդանիշ: Majesty Luxury Mattresses -ն ընդունել է հաճախորդների հետ աշխատելու թափանցիկ քաղաքականություն՝ գերնպատակ ունենալով գոհացնել յուրաքանչյուր հաճախորդի: Քայլելով ժամանակին համընթաց և դրանով իսկ ընձեռելով ընտրության լայն հնարավորություն` Majesty Luxury Mattresses -ն արդեն այսօր հասցրել է իր ուրույն տեղն արժանիորեն գրավել ներքնակների ոլորտում՝ սահմանելով անվանը վայել չափանիշներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Պետական կառույցներ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: 08.05.2019թ.-ին ընդունված և 01.06.2019 թ.-ից ուժի մեջ մտած ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են՝ ստեղծելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
British International School of Armenia
Կրթություն , Մանկավարժություն
«Հայաստանի Բրիտանական դպրոցը» եզակի դպրոց է Հայաստանում, որն առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից կրթություն: Մեր բոլոր աշակերտները հնարավորություն ունեն ստանալու բրիտանական ավարտական վկայական` Ա մակարդակի (A-level)-ի ատեստատ, որը ճանաչված է աշխարհի առաջատար համալսարանների կողմից և շրջանավարտներին հնարավորություն կտա հետագա կրթությունը շարունակել համաշխարհային բարձրակարգ կրթական հաստատություններում: Զբաղեցնելով ոչ լրիվ ուսումնական օր` մենք հնարավորություն ենք տալիս աշակերտներին զուգահեռաբար սովորել հանրակրթական դպրոցում՝ լրացնելով դասավանդվող առարկաները և ծրագիրը: Առանց ընտանիքից և ծանոթ միջավայրից անջատվելու` երեխան կարողանում է ամենաարդյունավետ ձևով ընկալել և զարգացնել իր գիտելիքները: Մենք հավատում ենք, որ հարկավոր է ստեղծել հարմարավետ կրթական միջավայր, որում երեխաները կարող են բացահայտել իրենց թաքնված բոլոր տաղանդները և առավելագույնին հասցնել իրենց ուժեղ կողմերը: