Ընկերություններ
Տուրիզմ, Հյուրանոցներ
"Armenia Wellness & SPA Hotel" located in the center of Jermuk city. Surrounded by greenery and offering a variety of treatments.
Արտադրություն
«Մարտին Սթար» ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին և զբաղվում է սննդամթերքի արտադրությամբ: Ընկերության գործունեության ուղղություններից է արևածաղկի սերմերի բովումը և փաթեթավորումը, կարտոֆիլային չիպսերի և պահածոյացված բանջարեղենների ու մրգերի արտադրությունը: Միջազգային պրոֆեսիոնալ փորձագետների կողմից ամենամյա դեգուստացիոն մրցույթներում «Մարտին Սթար» ընկերության ապրանքատեսակները հայկական և ռուսական շուկաներում բազմիցս արժանացել են «Ապրանքի բարձր որակ» նոմինացիայի մրցանակին, ստացել են ոսկե մեդալներ: Ընկերության հաջողության գրավականն է` «ԲԱՐՁՐ ՈՐԱԿ»
Վաճառք,Առևտուր
Patchi-ն լյուքս դասի շոկոլադ է, որը պատրաստվում է բացառապես բնական և բարձրորակ հումքից: Patchi շոկոլադի յուրահատուկ համը դարձել է սիրված ամբողջ աշխարհում։ Այն կլինի ցանկացած առիթի լավագույն նվերը: Օրիգինալ Patchi շոկոլադ կարող եք ձեռք բերել միայն մեր խանութ-սրահից, քանի որ հանդիսանում ենք ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Վաճառք,Առևտուր
Հաճախ բառերը բավական չեն՝ փոխանցելու այն, ինչ զգում են մարդիկ։ Ձեր զգացմունքները բացահայտե՛ք ծաղիկներով։ Յուրաքանչյուր ծաղիկ իր պատմությունն ունի, իսկ մեր դիզայն ստուդիոն խոսեցնում է նրանց տարբեր զգացմունքների լեզուներով։ Յուրաքանչյուր ծաղկեփնջի վրա աշխատում են մեր թիմի փորձառու դիզայներները, ովքեր ընտրում և համադրում են ամենաթարմ ծաղիկները՝ ստեղծելով անհատական և նրբաճաշակ կոմպոզիցիաներ։ Արդեն մեկ տարի շարունակ մենք ստեղծում ենք մեծ ժպիտների մեծ առիթներ: Մեզ մոտ Դուք կգտնեք թարմ, յուրահատուկ և նուրբ փնջերի մեծ տեսականին: Մեր հասցեն՝ Գր. Լուսավորիչ 3:
Այլ ոլորտներ
Կազմակերպությունը հիմնադրվել է 2017թ-ին: «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նպատակն է հասնել մարդու իրավունքների իրացմանը, տարածել իրավական գիտելիքներ Հայաստանի ողջ տարածքում, պաշտպանել կանանց իրավունքները, աջակցել քաղաքացիական հասարակութան և ժողովրդավարական համակարգի զարգացմանը, նպաստել համայնքային զարգացմանը։
Վաճառք,Առևտուր
«MP Wood» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2016 թվականից և իր գործունեության կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով վստահություն՝ ստեղծել է բարի համբավ։ Անընդմեջ թարմացվող փայտե ապրանքատեսակներ, հմուտ աշխատակիցների բարձր որակավորում, սպառողի պատվերների ճշգրիտ և մանրակրկիտ կատարում, կրեատիվ մոտեցումներ յուրաքանչյուր դետալին. ահա այս սկզբունքով դրվեց «MP Wood» ընկերության հիմքը, որն էլ դարձավ հաջողության գրավականը։ Ընկերությունն իրականացնում է բազմաժանր ու բացառիկ փայտե և ոչ միայն փայտե ապրանքատեսակների պատվերների իրականացում: Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում և հատուկ փորձ, որը սպառողին հնարավորություն է տալիս ներկայանալ նոր ու անկրկնելի իմիջով: «MP Wood» ընկերության արտադրանքը կդառնա սիրելի նվեր փայտե իրերի գեղեցկությունը գնահատողների համար: Բարձրակարգ և բարձրորակ իրեր, որոնք ունակ են ըստ արժանվույն ներկայացնել ժամանակից մարտահրավերները՝ զարմացնելով նրբաճաշակ ու քմահաճ հաճախորդին:
Այլ ոլորտներ
Step Investment Group is a real estate company professionalized in buying, selling, leasing (renting) of all types of property in Yerevan and throughout Armenia. More than 11 years of operating in real estate market and being a leading company among others, we have created an extensive list of loyal customers who appreciate the value of time and money. After its last restructuring in 2015 Step Investment Group (previously “Step Real Estate Solutions”) became number one and the only company to provide the following types of services: Property Consulting, Property Investing, Property Development, Property Management. This makes us stand out of the crowd and show a unique approach to real estate services. Partnering with all major banks, insurance companies, municipality and government offices in Armenia – Step Investment Group is hear to help and support you on any type of business which is related to Real Estate.
Dolmama - Armenia's Restaurant
Ռեստորաններ, Հանրային սնունդ
Երևանյան դեռևս պահպանված գողտրիկ փողոցների հին նրբանցքներից մեկում 19-րդ դարի շինության փոքրիկ մուտքը` Պուշկինի 10 հասցեում, վերագտավ իր բացումը` նոր կյանք ստանալու ակընկալիքով.1998 թվականի դեկտեմբերի 8-ին «Դոլմամա»-ն առաջին անգամ ներկայացավ իր հյուրերին` հաղորդելոււ ժամանակների խորքից հոսող այն գաղտնիքը, որն արարվել է հայ ընտանիքի օջախում, ներկայացնելու հայկական գաստրոնոմիկ մշակույթը էսթետիկական նոր տոնայնությամբ: Մենք մի տարածք ենք, ուր ժողովվում է անտիկ խոհանոցում դարեդար արարվող էպոսը, որ վերածվում է քիմքին հասանելի արժեքի, դառնում մտածելակերպ, կենսաոճ, հոգեվիճակ…
Այլ ոլորտներ
«Ոսկան Երևանցի» տպագրատունը հին ավանդույթներ ունեցող տպարաններից է: Այն Երևանի N 3 տպարանի իրավահաջորդն է և պատահական չէ, որ տպարանը վերանվանվել է միջնադարի հայ խոշոր տպագրիչ, գրահրատարակիչ Ոսկան Երևանցու անունով, որը առաջւն անգամ հայերեն հրատարակել է Աստվածաշունչը: Տպագրատունը եզակի արտադրահրատարակչական համալիր է, որը գործում է ամբողջական շրջափուլով՝ ձեռագրից մինչև փաթեթավորում: Ունի տպագրական-հրատարակչական գործի բազմամյա փորձ և բարձրորակ արտադրանք թողարկելու հարուստ ավանդույթներ: «Ոսկան Երևանցի» հովանավորությամբ և պետական պատվերով լույս են տեսել բազմաթիվ գեղարվեստական և մասնագիտական գրականություն: Բարձրորակ համակարգչային դիզայնը հնարավորություն է ընձեռում արվեստին և ճարտարապետությանը նվիրված նրբաճաշակ արժեքավոր գրքերի և ալբոմների հրատարակումը: «Ոսկան Երևանցի» մեկ անգամ չէ, որ մասնակցել է մեր հանրապետությունում և արտերկրում կազմակերպված գրքի միջազգային ցուցահանդեսներին: 2000թվականին Իսպանիայում (Մադրիդ) <<Ոսկան Երևանցի>> տպագրատուն-հրատարակչությունը արժանացել է Որակի համաշխարհային ասոցիացիայի <<Ոսկե Աստղ>> միջազգային մրցանակին:
Վաճառք,Առևտուր
ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏ (ԱԼՊ) ընկերությունը, որը հայտնի է իր ALP (ArtLenPlast) ապրանքանիշով, առաջարկում է ալյումինե, փայտե և մետաղապլաստե պատուհաններ` ապակեպատման հիմքով, բարձրորակ կահույքի անսահման մեծ տեսականի, մուտքի ամուր երկաթե դռներ ու շքադռներ, զանազան կոնֆիգուրացիաների միջսենյակային դռներ, տարբեր բարդության մետաղական կոնստրուկցիաներ, վիտրաժներ, վանդակաճաղեր, մի խոսքով`ցանկացած բնակարան, առանձնատուն, գրասենյակ կամ հասարակական նշանակության շենք հարմար, անվտանգ, ժամանակակից, գեղեցիկ ու ոճային դարձնելու համար բոլոր անհրաժեշտ նյութերն ու ծառայությունները: Մեր ընկերությունը, բացի արտադրանքի ու ծառայությունների լայն տեսականուց, ունի նաև գործունեության աշխարհագրության լայն սպեկտր, աշխատում ենք ոչ միայն Երևանում, այլև`Հայաստանի մարզերում: Ունենք մասնաճյուղ նաև Մոսկվայում: 2011 թ-ից ընկերությունն ընդլայնել է ապրանքատեսականու ցանկը, և այժմ արդեն Ձեր ուշադրությանն է ներկայացնում`բազրիքներ (ճաղաշարեր), հովանոցներ և պատուհանավանդակներ, որոնք կապահովեն Ձեր տան, բնակարանի կամ գրասենյակի հարմարավետությունն ու անվտանգությունը: