Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

Արզնի կաթ

Արտադրություն  

Աշխարհում շատ երկրներ իրենց շարժիչ ուժ են համարում ընտանեկան բիզնեսը, որը ավանդույթ դարձած, փոխանցվում է սերնդե սերունդ։ Ջանվելյանների ընտանիքը բացառություն չէ, որը գրեթե 300 տարի զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Իր տեսակի մեջ ամենամեծ գյուղատնտեսական և անասնապահական ֆերման հիմնադրվել է 1997 թվականին՝ Մարատ Ջանվելյանի կողմից։ Նա, ջանք ու եռանդ չխնայելով, անտեսելով բոլոր ռիսկերը, հիմնադրել է նոր Հայաստանի լավագույն բիզնես մոդելներից մեկը՝ «Արզնի Կաթ» ընկերությունը։ Գլխավոր նպատակը եղել է սեփական կաթի արտադրություն հիմնելն ու զարգացնելը, ինչպես նաև ապացուցել, որ Հայաստանի բնության շնորհիվ կարելի է ստեղծել անդրկովկասում բնական կաթով ամենահարուստ երկիրը: Գլխավոր նպատակներից մեկն է նաև արգելել կամ գոնե քչացնել անորակ կաթի փոշու մուտքը Հայաստան։ Լինելով բարի, աշխատասեր և իր գործին նվիրված մարդ՝ Մարատ Ջանվելյանը կարողացավ ստեղծել արագ աճող արտադրություն, որի հիմքը սեփական տոհմային կովերի կաթն է։ Սպառողի հանդեպ ունեցած պատասխանատվությունը ստիպել է հրաժարվել, որ կաթի փոշուց ավելի հեշտ է ստանալ կաթ։ Այնպես որ, ընկերության արտադրած կաթի յուրաքանչյուր կաթիլի թարմությունը երաշխավորված է։ «Արզնի» կաթնամթերքը պարզապես անփոխարինելի է նրանց համար, ովքեր նախընտրում են առողջ ապրելակերպ և հոգ են տանում իրենց ու իրենց երեխաների առողջության մասին: «Արզնին» իր սպառողին առաջարկում է բարձրորակ կաթնամթերքի լայն տեսականի, որը կարող է բավարարել նաև ամենաքմահաճ սպառողի ցանկությունները։ Տարբեր յուղայնությամբ կաթ և մածուն, հայկական ավանդական քամած մածուն, առողջության համար անփոխարինելի կաթնային սերուցք, կաթնաշոռ և թթվասեր, ինչպես նաև գյուղական թան և իհարկե պանրի լայն տեսականի՝ Լոռի, Չանախ, Չեչիլ՝ վակումային փաթեթավորմամբ: Պահպանելով իր կայուն տեղը հայկական շուկայում՝ ընկերությունը տարեցտարի մեծացնում է իր տեսականին՝ առանց փոխելու հիմնական սկզբունքը՝ բարձրորակ կաթնամթերք պատրաստված անարատ կաթից: «Արզնի Կաթ» ընկերությունը, որն առաջնորդվում է «Մեր գործն արդար է» խորագրով ՝ հաստատուն քայլերով շարունակում է գնալ առաջ ։ Ավելի ու ավելի է մեծացնում իր տեսականին՝ հարուստ բնական կաթով։

Թրունի մեղվապահական տնտեսություն

Արտադրություն  

«Թրունի» մեղվապահական տնտեսությունը արտադրում է Հայաստանի բարձր լեռնային ալիպական գոտու բազմածաղիկ անարատ մեղր:

Teghout Mining

Արտադրություն  

Լուսակերտ թռչնաֆաբրիկա

Արտադրություն  

Տեղական արտադրության թարմ թռչնամիս անմիջապես երկար տարիների փորձ ունեցող արտադրողից։ Արտադրանք, որ վայելում է սպառողի վստահությունը։

Գևորգյան Գինու Գործարան

Արտադրություն  

Our company Gevorkian Winery was established in 2006 in Armenia and represents a line of wine and spirit trademarks under “365 wines”,'ARIATS","Mi Tas" brands. We specialize in creating and developing new and modern trademarks in alcohol industry. The goal of our company is to achieve ideal combination of originality and traditional quality. In its short period of existence, “365 wines” has been granted many achievement and quality awards, gaining high brand awareness and loyalty in the domestic and international markets. Thus, many of our brands have become category 'best sellers' in the Armenian Duty Free and western style retail, while some of them have been category 'exclusives' for the most recent several years.

METAL GROUP

Արտադրություն  

«ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ» ապրանքային նշանը շուկայում ներկայացնում են «ՄԵՏԱԼ ԳՌՈՒՊ» ՍՊԸ, Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ և անհատ ձեռնարկատեր Նորիկ Հակոբջանյանը: Շուրջ 20 տարիների աշխատանքի ընթացքում, ընդլայնելով մեր գործունեության ոլորտները, այժմ զբաղվում ենք շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ և սեփական արտադրանքի արտահանմամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև բեռնափոխադրմամբ և շինարարությամբ: Մեր գործունեության մեջ գերակա ճյուղ է հանդիսանում պողպատյա ջրագազատար և ուղղանկյուն հատումով ուղղակար խողովակների արտադրությունը, որն առաջատար դիրքերում է տեղական շուկայում արտադրողների շարքում: Մեր հաճախորդներն են ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործող գրեթե բոլոր շինարարական ընկերությունները և շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունները: Այս ամենը գնային ճկուն քաղաքականության, որակյալ արտադրանքի և յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցման արդյունք է: Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «որակյալ արտադրանք, հուսալի գործընկեր», տարեց տարի արձանագրում ենք արտադրանքի և իրացման ծավալների դինամիկ աճ՝ ներգրավելով նոր գործընկերներ:

Adèle Handmade Soap

Արտադրություն  

All natural handmade skin care products. Handmade Soaps, Natural Oils and Butters, Bath Bombs, Lip Balms, Natural Shampoos and Shower Gels, Essential Oils, Aromaoils and Diffusers ...etc.

Woodline Company LLC

Արտադրություն  

«Վուդ Լայն» ընկերությունը փայտանյութերի խոշորագույն մատակարարն է Հայաստանում: Հիմնադրվել է 2006թ. «Ռուսկի Լես» առևտրային նշանի ներքո: Մեր աշխատանքում մենք հիմնական շեշտը դնում ենք բարձրորակ արտադրանքի մատակարարման վրա, ինչպիսիք են՝ լամինացված նրբատախտակը, «ФК» և «ФСФ» /ջրակայուն/ ապրանքանիշի նրբատախտակները, ուղղորդված փայտատաշեղային սալեր /ОСБ/, փայտատաշեղային սալեր /ДСП/,փայտաթելային սալեր /ДВП/, միջին խտության փայտաթելային սալեր /МДФ/, ամբողջական փայտանյութից արտադրանքներ, ինչպես օրինակ՝ «Եվրովագոնկա»՝ եղևնուց, սոճուց, լորենուց, խեժափիճուց և կաղամախուց, «բլոկ-հաուս», եվրոհատակ, կահույքի վահանակներ, ծավալային արտադրանք, կահույքի ֆասադներ, շերտավարագուրե դռնակներ՝ նվազագույն գներով և ցանկացած ծավալով:

Euroterm Armenia

Արտադրություն  

ԵՎՐՈԹԵՐՄ ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին Հայաստանում և առաջիններից մեկն է, որն իր անհատ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ջեռուցման, հովացման, տաք և սառը ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) համակարգերի ճշգրիտ և լայնածավալ ընտրություն և իրականացնում է կառուցման, վերակառուցման կամ նախագծման փուլում գտնվող տարածքների նախագծա-նախահաշվային, շինմոնտաժային ամբողջական ծառայությունների մատուցում: Կարճ ժամանակահատվածում և ժամանակակից մեթոդներով ինժեներական ցանցերի նախագծումն ու տեղադրումը` նորագույն նյութերի և տեխնոլոգիաների շնորհիվ, թույլ են տալիս առավելագույնս օգտագործել ժամանակակից և բարձր արդյունավետությամբ ջեոուցման սարքավորումների հնարավորությունները:

ՄԱՐԻԱՆՆԱ

Արտադրություն  

Կաթնաարդյունաբերության բնագավառում առաջատարներից մեկը հանդիսացող և կաթնամթերքի հայաստանյան շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ.-ին Տիգրան Վարդանյանի կողմից: Շնորհիվ շարունակաբար կատարվող ներդրումների, արտադրական գոծընթացների կատարելագործման և միջոցների արդյունավետ բաշխման «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքն առանձնանում է որակական բարձր ցուցանիշներով՝ դառնալով Ձեզ համար ցանկալի և օգտակար մթերք: «Դուստր Մարիաննա»ընկերության աշխատանքի հիմքում դրված գլխավոր և հիմնական սկզբունքը գործունեության առաջին իսկ օրվանից որակի պահպանումն է:

Shahnazaryan Wine-Brandy House

Արտադրություն  

Винно-Коньячный Дом «Шахназарян» - семейное предприятие, названное по фамилии своих владельцев, которые тем самым гарантируют высокое качество производимой продукции! Начало 2000-х годов было весьма сложным для Армении с экономической точки зрения, многие производства и заводы были вынуждены закрываться из-за нехватки средств и государственной поддержки. «Сейчас, или никогда!» – решил тогда Самвел Шахназарян, и сделал весьма серьезный и опасный на тот момент шаг –вместе с сыновьями выкупил руины старого производственного предприятия.После оформления всех необходимых документов и прав собственности, незамедлительно было принято решение о строительстве нового современного комплекса с передовым оборудованием на территории г. Егвард (6 км от Еревана), у подножия горы Аралер.

Sipan

Արտադրություն  

«Սամ-Հար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002թ. և ավելի քան 15 տարի հայտնի է տեղական և միջազգային շուկայում իր «Սիփան» ապրանքանիշով: «Արևից ծնված բարիքներ» կարգախոսն է, որ պարտավորեցնում է մեզ ստեղծել լավագույն որակը` Հայաստանի արևով համեմված: Ընկերությունն այսօր ունի շուրջ 100 տեսակի արտադրանք՝ պահածոներ, կոմպոտներ, ջեմեր, բնական հյութեր, օրգանական պահածոներ, մուրաբաններ, լիմոնադներ, մարինադներ, մրգային խյուսեր, մեղր և հանքային ջուր: 2016թ-ից ընկերության արտադրանքը համալրվեց օրգանական մրգային պահածոներով, իսկ 2017թ.-ին մեկնարկվեց էկոլոգիապես մաքուր մրգային խյուսերի արտադրությունը: Մենք սիրում ենք մեր սպառողին և ջանում ենք արժանի լինել նրա ընտրությանը՝ յուրաքանչյուր արտադրանքի մեջ ներդնելով մեր սերն ու արևի ջերմությունը:

a