Ընկերություններ
Արտադրություն
«Զաքարյանը» Հայաստանում ջինսերի արտադրության նոր բրենդ է: Բազմաթիվ անգամ ուսումնասիրելով շուկայի հնարավորությունները, ինչպես նաև ապրանքի պահանջարկը՝ ձեռնարկության ղեկավարությունն իր առջև նպատակ է դրել ստեղծել ջինսեր, որոնցում կհամադրվեն հայկական կոլորիտը և դասականը: Այս գաղափարի վրա աշխատել է փորձառու դիզայներների խումբ, որոնց հաջողվել է արտադրության մեջ ներդնել նոր որակ և նոր յուրահատուկ գաղափարներ: Առաջադրված խնդիրների իրագործման համար ձեռք են բերվել գերմանական և իտալական նորագույն սարքավորումներ, որոնց արտադրական որակն անցել է ժամանակի փորձությունը: Այդ սարքավորումներն առաջատարն են այս ոլորտում: Ձեռնարկության նպատակն է արտադրել յուրահատուկ, մյուսներից տարբերվող ջինսեր՝ միևնույն ժամանակ չմոռանալով դասականի մասին: Իսկ որակը պետք է բավարարի անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները:
Արտադրություն
«Թամարա» ընկերությունը հիմնադրվել է 1988թ. ք.Երևանում: Գործունեության առաջին իսկ օրերից աշխատանքի հիմքում դրված է արտադրանքի բարձր որակի պահպանման սկզբունքը, իսկ ձեռնարկության հետագա ընդլայնման և զարգացման գրավականը դարձան հետևողական աշխատանքն ու գործին նվիրվածությունը, ինչպես նաև աշխատանքային տարբեր օղակներում ընդգրկված մասնագետների պատասխանատվությունն ու փորձը: «Թամարա» ընկերության աշխատանքի հիմնական սկզբունքներից են` առողջության համար անվտանգ և որակյալ արտադրանք ապահովելը, արտադրանքի որակի խիստ վերահսկումը, սպառողներին մշտապես նոր տեսականու մատուցումը: Ընկերությունը մշտապես հետամուտ է լինում տեխնիկական միջոցների և տեխնոլոգիական պրոցեսների տարեցտարի արդիականացմանը:
Արտադրություն
ՄԱՐԻԼԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2010թ.-ին: Ստեղծման նպատակներից են եղել տեղական հումքից ստանալ բարձրորակ արտադրանք,որի համար հիմնադիրները ջանք չեն խնայել: Գերմանիայից բերվեցին անհրաժեշտ սարքավորումներ,ինչպես նաև հրավիրվեցին համապատասխան մասնագետները և գաղափարը դարձավ իրականություն՝ Ընկերություն,որը բացառապես էկոլոգիապես մաքուր տեղական հումքից արտադրում է մսամթերք: Սկզբնական շրջանում զբաղվելով միայն մսամթերքի արտադրությամբ, Ընկերությունը հասցրեց ճանաչելի դառնալ շուկայում՝ շնորհիվ բարձրորակ արտադրանքի: Այսօր արդեն Ընկերությունը զբաղվում է նաև կաթնամթերքի արտադրությամբ: Կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները նույնպես ներկրվել են Գերմանիայից:
Արտադրություն
«Դարոյնք» հրուշակեղենի ձեռնարկությունը հիմնվել է 1998 թ. Երևանում: Առաջին արտադրանքը` «Արևիկ» եւ «Փոքրիկ» թխվածքաբլիթները, արտադրվել է 1999 թ.: Գործունեության առաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է տրվում արտադրանքի որակի խնդրին: Ահա թե ինչու մեր ապրանքանիշն այսօր ամենասիրվածներից է Հայաստանում: Մեր գործունեության հիմքում ընկած է հոգածությունը գնորդի հանդեպ և մենք միշտ կուրախացնենք Ձեզ նոր և համեղ արտադրանքով:
Արտադրություն
SALI ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին: SALI կոշիկի խանութ-սրահներն առաջարկում են տեղական և արտասահմանյան արտադրության որակյալ կոշիկներ և աքսեսուարներ, որոնք մշտապես համալրվում են նոր տեսականիով, պատրաստված են բնական կաշվից, ձեռքի աշխատանք են, իսկ գնված կոշիկները երաշխիքի մեջ են 100 օր: Ընդունվում են նաև անհատական պատվերներ: SALI-ն Երևանում ներկայանում է բրենդային մեծ և հարմարավետ 6 խանութ-սրահներ, որտեղ բարեհամբույր սպասարկման ուղեկցությամբ յուրաքանչյուրը կարող է ընտրություն կատարել լայն տեսականուց՝ իր ոճին և ոտքին համապատասխան:
Արտադրություն
<<Լ.Ա. ՊԼԱՍՏ>> ընկերությունը կազմավորվել է 2000թ.-ին Երևանում: Լ.Ա. ՊԼԱՍՏ ընկերությունը հանդիսանում է Պոլիպրոպիլենային պարկերի և Պոլիէթիլենային պարկերի ամենախոշոր արտադրական միավորումը տարածաշրջանում:
Արտադրություն
"ԱՐՄՍՎԻԹ" ՍՊԸ-ն քաղցրավենիքի և պաղպաղակի արտադրության ոլորտում խոշորագույն ընկերություններից է, որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ-ի սահմաններից դուրս: Տարիների ընթացքում գործարանը անցել է լոկալ արտադրությունից մինչև մեծածավալ արտադրության: Սիրված քաղցրավենիքի յուրահատուկ համը և ինքնատիպ ձևերը թույլ են տալիս մեզ քայլել խոշոր արտադրողների հետ համընթաց: Համատեղելով ժամանակակից տեխնոլոգիաները, առաջադեմ արտադրական ուժն ու միայն բնական բաղադրիչները` ուրախացնում են հաճախորդին եւ առաջարկում շատ համեղ և որակյալ արտադրանք ամբողջ ընտանիքի համար:
Արտադրություն
15 տարիների աշխատանքային պատմություն կերտած GMG Group ընկերությունը հայրենական շուկայում վաղուց հռչակվել է որպես առաջատար` մուտքի և միջսենյակային դռերի արտադրության ոլորտում: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը, կիրառելով որակյալ նյութեր, նորագույն տեխնոլոգիաներ, կառավարման ճիշտ մշակույթ և հոգատար վերաբերմունք` ընկերությունն իր սպառողին մշտապես առաջարկում է բարձրորակ և նորաոճ արտադրանք:
Արտադրություն
«Sis Natural» ՓԲԸ-ն հայկական շուկայում բնական հյութեր և պահածոներ արտադրող առաջատար ընկերություններից մեկն է և իր SIS and Fruta ապրանքանիշներով արդեն հասցրել է ճանաչվել ու սիրվել ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանցի սպառողների կողմից: Մեր արտադրանքի հաջողությունն ունի մի քանի գաղտնիք․ դրանք բնական են, առողջարար և վիտամիններով հարուստ։ Չէ՞ որ մեզ համար առաջնային է սպառողին հասցնել ոչ միայն համեղ, այլ նաև որակյալ արտադրանք։