Ընկերություններ
Արտադրություն
Շինանյութի առաջատար արտադրողներից մեկը ՀՀ-ում: <<Սթիլ Կոնցեռն >> ընկերությունը սպառողին առաջարկում հայրենական արտադրության ցինկապատ և պոլիմերային (գունավոր) ծածկույթով թիթեղից տանիքի ծածկեր, գունային բազմազան ընտրությամբ մետաղական կղմինդրներ, դրանց համալրող դետալներ՝ ջրհորդան, ջրատար խողովակ, գագաթնագիծ և այլ կից աքսեսուարներ, գիպսակարտոնի մետաղական պրոֆիլներ, եվրո դուռ պատահունի համար նախատեսված պրոֆիլներ, ավազի ու գաջի սվաղի ուղղորդիչներ, անկյունակներ, շինարարական նշանակության ցանցեր և մի շարք այլ արտադրանք:
Արտադրություն
«ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թ.-ին շարունակելու և զարգացնելու հայ ադամանդագործության լավագույն ավանդույթները:
Արտադրություն
Լիլիթ և Սյուզի ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006թ.-ին ու շուկայում հանդես է գալիս Домашний ապրանքատեսակով:
Արտադրություն
"Նարպլաստ" ընկերությունը հիմնադրվել է 2002 թ-ին.: Ընկերությունը մասնագիտացած է պոլիէթիլենային պրեֆորմանների, տարաների, դրանց հարակից պարագաների արտադրության մեջ: Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է և համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին : Չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին` ընկերությանը հաջողվել է նվաճել նույնիսկ իր ամենապահանջկոտ հաճախորդի վստահությունը` շնորհիվ արտադրանքի և սպասարկման բարձր որակի: Ընկերությունը համագործակցում է ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանի առաջնակարգ մասնագետների հետ, ինչը ոչ միայն ապահովում է մեր արտադրանքի բարձր որակի պահպանումը, այլ նաև ստեղծում է նորամուծություների հնարավորություն: Մեր արտադրանքի առավելությունը կայանում է նրանում, որ արտադրության մեջ օգտագործվում է բացառապես առաջնակարգ հումք:
Արտադրություն
Նարսան ընկերության արտադրությունը ընդգրկում է մետաղապլաստե դռների և պատուհանների, պոլիէթիլենային տոպրակների, փրփրապլաստի, մեխերի , պաշտպանիչ շերտավարագույրների, մետաղական պրոֆիլների,այդ թվում նաև գիպսակարտոնի մետաղական տարբեր պրոֆիլների և տանիքի համալրող դետալների արտադրություն: Ընկերությունը միաժամանակ զբաղվում է գիպսաստվարաթղթե սալիկների և ծեփամածիկի ներմուծմամբ և վաճառքով: Ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես Ասիայից և Եվրոպայից:
Արտադրություն
«Ռագմակ» պահածոների գործարանի զարգացման պատմությունը սկսվում է 2004 թ-ից: Շնորհիվ մշտապես դինամիկ զարգացման՝ այսօր նա հանդիսանում է սննդի արտադրության առաջատար գործարանններից մեկը, որտեղ արտադրվում է բանջարեղենային և մրգա-հատապտղային արտադրանք: Հիմնական կարևոր դրույթներից մեկը, որի վրա հիմնված է գործարանի աշխատանքը, դա բնական արտադրանքն է. ամեն ինչ պատրաստված է միայն բնական, էկոլոգիապես մաքուր հումքից: Եվ իհարկե, աշխատանքին այսպիսի մոտեցումը՝ աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակի հետ համատեղ, թույլ է տալիս հասնել հիանալի արդյունքների: Գործարանի արտադրանքի հեղինակությունը հիմնվում է հումքի և ժամանակակից տեխնոլոգիաների ավանդական բարձր որակի վրա, որը անվնաս է առողջության, իսկ արտադրությունը՝ շրջակա միջավայրի համար: Ձեռնարկությունը մասնագիտանում է պահածոների աարտադրության մեջ, որոնք արտադրվում են պետական ստանդարտներին համապատասխան և ըստ հաստատված բաղադրագրերի՝ օգտագործելով որակի բազմաստիճան վերահսկողություն արտադրական պրոցեսի բոլոր փուլերում: Արտադրանքի ամբողջ տեսականին ներկայացված է առևտրի մեծածախ և մանրածախ կետերում և հաջողությամբ մրցակցում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շուկաներում:
Արտադրություն
«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար անհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ:
Արտադրություն
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ընկերությունն իր կայուն դիրքն ունի դեղորայք արտադրող հայաստանյան ընկերությունների շարքում: Նպատակ ունենալով բնակչությանը ներկայացնել որակյալ, անվտանգ ու մատչելի դեղորայք՝ ընկերությունը դեղերի արտադրության մեջ օգտագործում է ոչ միայն եվրոպական երկրներից ներմուծվող, այլև տեղական բարձրորակ հումք:
Արտադրություն
«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը: Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը: Այսօր գործարանի տարածքում տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին:
Արտադրություն
Ձեռքով Մաքրած հատիկեղեն հայկական շուկայում։Ավելի քան 24 տեսակ բարձր կարգի ձավարեղեն, ալյուր և պաքսիմատ։
Արտադրություն
Ողջույն։ Մենք Հելլոտեքսն ենք՝ տեքստիլի ու գուլպաների արտադրության ոլորտում տարածաշրջանում առաջատար ընկերություններից մեկը։ Մենք համագործակցում ենք ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ընկերությունների հետ՝ ապահովելով բարձր որակ, անհատական մոտեցում և արդարացված գին։ Այսօր Հելլոտեքսն ունի ավելի քան 300 գործընկեր ամենատարբեր ոլորտներից: Տեխնիկական բարձր հագեցվածության, ժամանակակից սարքավորումների առկայության և մեր անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մենք ունենք հնարավորություն իրականություն դարձնելու պատվիրատուի բոլոր պահանջները և ցանկությունները։ Ունենալով ավելի քան 170 աշխատակից՝ մենք շարունակում ենք զարգանալ՝ օրեցօր ընդլայնելով մեր թիմը։ Մենք միշտ բաց ենք նոր հնարավորությունների առջև և պատրաստ ենք ներգրավել մեր թիմ շուկայի առաջատար մասնագետներին։
Արտադրություն
Արամե գինիների գործարանում բոլոր գինիները պատրաստվում են դասական եղանակով: Այստեղ է իրականացվում գինու կուպաժավորումն ու հնացումը: Գինիները հասունացվում են կաղնու տակառատախտակից պատրաստված հատուկ տակառներում: Կարմիր գինիները հասունացվում են ոչ պակաս քան 1 տարի, իսկ սպիտակ գինիները` առնվազն 6 ամիս: Արամե գինիները պատրաստման ընթացքում անցնում են մի շարք տեխնոլոգիական պրոցեսներ և ամիսը երկու անգամ ենթարկվում լաբորատոր ստուգման: Մեզ համար գինին ու գինեգործությունը միայն մասնագիտություն չէ, այլ կենսակերպ: Մենք հավատում ենք, որ գինին հենց այն ըմպելիքն է, որը կարող է և պետք է դառնա մարդու հուսալի և չպարտադրող ուղեկիցը` միշտ պատրաստակամ լինելով կիսելու նրա բոլոր զգացմունքներն ու հոգեվիճակները: Իսկ մեր սպառողները բոլոր նրանք են, ովքեր հասկանում ու գնահատում են իսկական որակը, նուրբ համն ու բուրմունքը: Մեր արտադրանքն սպառվում է ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես` Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում: